«Միահյուսում օտարների հետ»

ՆՈՐ ԳԻՐՔ ԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Այն, որ մարդկության վաղ շրջանից մեզ հասած բանավոր ու գրավոր աղբյուրներում ևս խոսվում է աստվածների (ենթադրվում է, որ նրանք պարզապես գերզարգացած այլմոլորակայիններ են եղել) և մարդկանց ամուսնության, նրանցից ծնված երեխաների մասին, նույնպես կարծես քննության արժանի է: Իսկ հայերեն «դյուցազուն» բառն ասես հենց այս վարկածի հաստատումն է: Չէ՞ որ նշանակում է դիցերի՝ աստվածների զարմ:
 
Ուֆոլոգ Նայջլ Ուոթսոնը «Screwed by the Aliens վերնագրով իր նոր գրքում (վերնագիրը կարելի է թարգմանել «Կապեր եկվորների հետ», իսկ թերևս բնագրին ավելի հարազատ կլինի՝ «Միահյուսում օտարների հետ») հավաքել է բազմաթիվ ամենաանհավատալի և տարօրինակ պատմություններ, որոնք մարդիկ հաղորդել են իբր այլմոլորակայինների հետ ունեցած իրենց սեռական կապերի վերաբերյալ: 
Այդտեղ կան պատմություններ այն մասին, թե ինչպես են եկվորները մարդկանց առևանգել, ոմանք էլ ասել են, որ այնտեղ իրենց վերապրածը եղել է ամենահաճելի բանը, ինչը երբևէ զգացել են կյանքում: «Տուժողներից» մեկը գրքում համոզիչ պատմում է, որ եկվորները դիմակավորվում են հայտնի մարդկանց կերապարանքներով և այդ տեսքով կապի մեջ են մտնում միամիտ կանանց ու տղամարդկանց հետ: Գրքում կան նաև պատմություններ, թե ինչպես են եկվորները մարդկանց հարկադրում բռնությամբ սեռական կապի մեջ մտնել իրենց, այլ մարդկանց և անգամ կենդանիների հետ: 
 
Գրքի խմբագիրն է արևմտյան հանրահայտ ուֆոլոգ Թիմըթի Գրին Բեկլին՝ ՉԹԱ-ների և շեղումային երևույթների մասին բազմաթիվ գրքերի հեղինակ:
Metro-ի հետ հարցազրույցում Նայջլ Ուոթսոնը պատմել է, որ եկվորների հետ սեռական կապերի վերաբերյալ առաջին մանրամասն փաստաթղթավորված դեպքերը տեղ են գտել անցած դարի 50-ական թթ., սակայն մինչ այդ էլ շատ պատմություններ են եղել «դևերի», «սուչուբոսների» (կնոջ տեսքով դևերի), «ինկուբոսների» (վավաշոտ տղամարդու տեսքով դևերի) և այլ շեղումային էակների վերաբերյալ, և դրանք նույնպես կարելի է դիտել որպես կապեր եկվորների հետ: 
 
Իսկ նման պատմությունները դարերի խորքն են հասնում, ինչը ցույց է տալիս, որ եկվորները մարդկանց առևանգել և բռնություն են գործադրել հավանաբար մարդկային քաղաքակրթության ի հայտ գալու հենց սկզբից: 
 
- Այլմոլորակայինի հետ սեռական կապի առաջին դեպքը, որը մարդիկ ընդունել են, պատահել է բրազիլացի Անտոնիո Վիլաս Բոասի հետ: 1957թ. նա պնդել է, թե իրեն առևանգել և տեղափոխել են թռչող ափսեի ներսը, որից հետո հարկադրել են կենակցել այլմոլորակային գեղեցիկ կնոջ հետ: 
 
Երբ իրեն բաց են թողել, կինը ցույց է տվել իր փորը, ապա մատնացույց է արել տղամարդուն, հետո նայել է երկնքին՝ հասկացնելով, որ ինքը շուտով նրանից երեխա է ունենալու, և նա ապրելու է տիեզերքում ինչ-որ տեղ,- գրել է Ուոթսոնը:
 
1980-ականներին ԱՄՆ-ի մի շարք ուֆոլոգներ հետաքննել են տուժողների բազմաթիվ ցուցմունքներ և եկել եզրակացության, որ այլմոլորակայինները կանանց հաճախ են առևանգում, տարբեր միջոցներով նրանց ստիպում են հղիանալ, իսկ հետո մի քանի շաբաթից վերստին առևանգելով՝ նրանց ազատում են խառնածին պտղից:  Իրոք, առևանգված շատ կանանց մարմնում հայտնաբերվել է վաղ փուլերում ընդհատված հղիություն, որի համար բացատրություն չի գտնվել: 
 
Տղամարդկանց պարագայում սովորաբար այդ ամենը մի փոքր այլ կերպ է լինում: Նրանցից մեխանիկական ճանապարհով կամ անսովոր սարքերի օգնությամբ դուրս են հանում սերմնանյութը կամ էլ նրանց ստիպում են կենակցել այլմոլորակայինների հետ: 
Մեկ տարի առաջ նյույորքցի 74-ամյա գեղանկարիչ Դեյվիդ Հագինսը հարցազրույցում մանրամասն նկարագրել է, որ երբ ինքը 17 տարեկան է եղել, կուսությունը կորցրել է այլմոլորակային կնոջ հետ: Իսկ դրան հաջորդած 10-ամյակում ինքը կանոնավոր սեռական կապեր է ունեցել այլմոլորակային տարբեր կանանց հետ: Նա նաև համոզված է, որ դարձել է հարյուրավոր այլմոլորակային խառնածինների հայրը: 
Այլմոլորակայինների հետ սեռական կապերի և նրանցից ծնված երեխաների թեման շատ մանրամասն ուսումնասիրել է այժմ հանգուցյալ ուֆոլոգ Բրեդ Սթայգերը, իսկ գրքի վերոհիշյալ խմբագիրը՝  Թիմըթի Գրին Բեկլին, մանրազնին ուսումնասիրել է պատմությունը Քրիստա Թիլտոնի, ում երկար ժամանակ օգտագործել են որպես այլմոլորակայինների համար «ծննդաբերող մեքենա»: 
 
Քրիստայի համար ամեն ինչ սկսվել է 1987թ. մի առավոտ, երբ, իր խոսքով՝ իրեն առևանգել է «Նիգերացիներ» ("Nigerians") տարօրինակ անվամբ այլմոլորակայինների խումբը: Նրան տարել են Նյու Յորքում  գտնվող ռազմական Դուլսե գաղտնի հենակերտը: Այն Քրիստային ցույց են տվել և պատմել, թե ինչ կառուցվածք ունի, կինը տեսել է ՉԹԱ-ներ, տեսել է բազմամակարդակ անգարներ և անգամ այդ հենակետից նկարներ է արել: 
 
Անգարներից մեկում նա տեսել է տարողություններ, որոնցում պահել են խառնածին երեխաներին:
 
Այդ շրջայցից հետո աղջկան արհեստականորեն բեղմնավորել են, սակայն որոշ ժամանակ անց պտուղը հանել-տարել են, և այդպես եղել է մի քանի անգամ: Քրիստային շրջապատող եկվորները մեծագլուխ գորշ մարդկանց տեսք են ունեցել, խառնածինները նույնպես եղել են մեծագլուխ: 
 
Գրքում բերված են նաև հանգուցյալ դոկտոր Կարլ Թրնըրի ուսումնասիրությունները:  Թրնըրը ժամանակին շփվել է եկվորների գործողություններից տուժած մի քանի մարդու հետ: Դոկտորի խոսքով՝ եկվորները հաճախ հայտնի մարդկանց կերպարանք են առնում և սեռական կապի մեջ մտնում միամիտ ու իրենց արտաքին տեսքից խաբված մարդկանց հետ: 
 
Գրքի ամենատագնապահարույց էջերը պատմում են այն մասին, որ առևանգվածներին իբր հարկադրել են սեռական կապի մեջ մտնել անասունների, անգամ շատ փոքր տարիքի դեռահասների հետ: 
 
Ուոթսոնի խոսքով՝ ժամանակակից ուֆոլոգների համար ակնհայտ է, որ եկվորները մեր մոլորակ են բերում խառնածինների ստացման ծրագիր, որպեսզի գերագույն էակների ռասա ստեղծեն: Սակայն թերահավատները հավատացնում են, որ բոլոր նման ապրումներն ընդամենը արդյունք են քնի մեջ առաջացած անդամալուծության և մարդկային չափազանց հարուստ երևակայության: 
 
- Բայցևայնպես՝ այդ ամենը ՉԹԱ-ների և այլմոլորակայինների հետազոտության շատ կարևոր մասն է, որից հնարավոր չէ խույս տալ, առավել ևս՝ անտեսել, ինչպես դա արել են վաղ տարիներին,- իր գրքում եզրակացնում է Ուոթսոնը: