«Մեռածների համար պետք է լացել միայն երեք օր»

Հարազատի կորուստը մարդուն այնքան է վշտացնում, որ նա երկար ժամանակ ուշքի չի գալիս և անընդհատ ողբում է նրա մահը: paranormal-news.ru կայքի ընթերցողներից մեկը պարբերականին նամակ է գրել՝ նկարագրելով իրենց գյուղում վաղուց կատարված մի դեպք, որն առնչվում է որդեկորույս մոր երկարատև ողբին: Սրանից դատելով՝ մահացածներին դա բոլորվին դուր չի գալիս:
Նամակի հեղինակ Վիկտոր Կ.-ն ամբողջ պատմությունը վերաշարադրել է այսպես.
- Մեր գյուղում, որտեղ մանկությունս անց եմ կացրել ծնողներիս կողքին, իսկ մեծանալով՝ տեղափոխվել եմ քաղաք, մի անգամ մի տարօրինակ առեղծվածային բան պատահեց:
Երբ գեղջկուհիներից մեկի որդին Աֆղանստանի պատերազմում զոհվեց, նա ծանր վիշտ էր ապրում: Գիտեր, որ նրան արդեն չի վերադարձնի, թաղված է, սակայն երկար ժամանակ անընդհատ լալիս էր: Ախր միակ որդին էր:
Մի անգամ կինը մարագ մտնելով՝ տեսնում է, որ հեռավոր անկյունում իր որդին է կանգնած: Որդին, շատ բարկացած՝ սկսում է մորը մեղադրել, որ իր ողբուկոծով իրեն հանգիստ չի տալիս: Իր մենախոսությունն ավարտելով՝ նա առանց շվարած մորից պատասխանի սպասելու, հենց իր այդ հեռավոր անկյունից ձեռքը մեկնում է ու սեղմած բռունցքներով այնքան ուժեղ է մոր գլխին խփում, որ կինը վայր է ընկնում: Որդու հարվածից հետո որոշ ժամանակ ընկած մնալով՝ կինն ուշքի է գալիս ու տուն է գնում:
Այս դեպքը վերապատմող Վիկտորը նշում է, որ ինքը տեղյակ չէ՝ կնոջ վիշտն այդքանով ավարտվո՞ւմ է արդյոք: Միայն ենթադրում է, որ նման դասից հետո մայրը դադարել է որդու համար իրեն կոտորել, թե չէ հանկարծ նա կարող է երկրորդ անգամ գալ և ավելի ուժգին հարվածել… Ու հիշում է Աստվածաշնչում գրվածը՝ մեռածների համար պետք է լացել միայն երեք օր: