Հայտնվել է զուգահեռ աշխարհում

Զուգահեռ աշխարհների մասին պատմությունները բավական տարածված են, սակայն դրանց գոյությունն այնքան անհավանական է թվում, որ մարդկանց մեծամասնությանը միայն անձնական փորձը կարող է համոզել: Ունեդա անունով մի կին պնդում է, թե ինքը նման փորձ ունեցել է և այդ մասին պատմել է paranormal-news.ru պարբերականի ընթերցողներին:

- Դա պատահեց, երբ ես 8-10 տարեկան էի: Ես սովորություն ունեի սենյակով մեկ քայլել ու մտքերի մեջ խորասուզվել: Այդ օրը նույնպես սենյակում հետուառաջ էի անում, երբ հանկարծ սկսեցի ընկնել մի թունելի միջով` նման այն մեկին, որ ցույց են տալիս Ալիսի և Հրաշքների երկրի մասին հեքիաթում:

Ես ընկնում էի շատ երկար, երբ հանկարծ թունելն անհետացավ: Ես տեսա ամբողջովին ապակուց մի երկնաքեր: Դրա վերջին հարկերից մեկի պատուհանից սենյակում կանգնած մի կին երևաց, և ինձ թվաց`  այնպիսին է, ինչպիսին ես կլինեմ հասուն տարիքում: Նա շատ գեղեցիկ էր: Նա կանգնած էր պատուհանի դիմացի պատի մոտ, իսկ ամբողջ սենյակը կանաչ գունավորում ուներ` անգամ պաստառներն ու բազմոցը:

Ձեռքին գինու բաժակ էր բռնել, իսկ կողքին ևս մեկ լիքը բաժակ կար և գինու սափորը: Այնպիսի տպավորություն էր, ասես մեկին սպասում է: Նա ինքն էլ կրում էր անսովոր կանաչ հագուստ: Բաց մեջքով շրջազգեստ էր հագել, իսկ ձեռքերին ու վզին շատ ոսկի ու թանկարժեք զարդեր կային: Երկնաքերի ատորոտում հովիտ էր, որտեղ անսովոր ծառեր կային. նրանց ճյուղերն աճել էին ոչ թե դեպի վերև, այլ դեպի ներքև: Այդ վայրում ևս մի քանի երկնաքերեր կային, որոնք առաջինի նման մոխրագույն էին ու ապակուց:

Երբ ես նորից իմ սենյակում հայտնվեցի, արդեն երեկո էր: Ծնողներս աշխատանքից վերադարձել էին, մայրիկս ընթրիք էր պատրաստել, իսկ ինձ տեսնող չէր եղել: Ասեմ, որ մինչ այդ ես ոչ մի երկնաքեր չէի տեսել, անգամ` հետուստացույցով: