Երկիր մոլորակը հոգևոր դարաշրջան է թևակոխում

Մերօրյա աշխարհին առնչվող իր տեսիլքներում Արտեմ Իգնատենկոն, ում շատերը մեծարում են որպես ալթայան շաման, կարծես առանձնապես նոր բան չի ասում: Նա էլ է համոզված, որ մարդկության գլխին թափվող կործանարար աղետները, որոնք դիտվում են ամբողջ մոլորակի չափանիշներով, հենց մարդու չկշռադատված գործունեության արդյունք են:
 
Նրա խոսքերում, սակայն, կա ճշմարտության մի նշույլ, որի մասին գիտնականներն ուղղակի խուսափում են խոսել: Ու հենց այդ «նշույլն էլ արժե քննության առնել (ինչն էլ անում է evmenov37.ru-ի հրապարակումը):
Արտեմն ինքը նշում է, թե իր ասածներում շամանությանն առնչվող ոչինչ չկա, դրանք ավելի շուտ գիտության ոլորտից են: Մեր օրերում մարդը գնալով ավելի մեծ չափերով է ապրում «հասկացողություններով», որոնք հակասում են բնության օրենքներին, մինչդեռ ինքը լիովին կախված է հենց բնությունից: Այստեղից էլ՝ բոլոր դժբախտությունները: Բնությունն ուղղակի սկսում է «զայրանալ»: Կամ ավելի ճիշտ՝ բնությունն սկսում է այդ խախտումներն անգթորեն ուղղել: 
 
Իգնատենկոն ճշտում է՝ մարդիկ կարծում են, թե բնության օրենքների խախտումը միայն բնապահպանական խնդիրների է հանգեցնում: Շատ ավելի մեծ վնաս է հասցվում Երկրի էներգետիկային: Օրինակ՝ ոչ ավանդական կողմնորոշումը, անկանոն սեռական կապերը, նախնիների ավանդույթները չհարգելը և շատ այլ բաներ հարկավոր է դիտարկել ավելի շուտ հոգևոր, քան ֆիզիակական մակարդակում: Այսինքն, Երկրի վրա պայքարի մեջ են Բարին ու Չարը, ընդ որում՝ վերջին վեց տարում դա այնքան է սրվել, որ սպառնում է մարդկությանը հասցնել տիեզերական աղետի: 
 
Միայն թե, ըստ Իգնատենկոյի՝ աշխարհի վերջը, որի մասին վերջին ժամանակներս ամեն առիթով այդքան շատ են խոսում (իբր Արեգակնային համակարգություն է մուտք գործել Նիբիրու մոլորակը, իբր սառչում է Արեգակն ինքը կամ Երկրին մոտենում է հսկայական երկնաքար և այլն), տեղի չի ունենա, քանի որ լուսավոր ուժերը խավարին կհաղթեն: 
 
Այժմ լուսավոր ու հզոր էներգետիկական հոսանք է նշմարվում (ռուսաները շատ են սիրում տարփողել, որ դա հենց Ռուսաստանում է տեղի ունենում), և  հենց դա էլ, ըստ շամանի, Երկրի վերածնության հույս տալիս: Ընդ որում, դա լինելու է վերածնություն հենց  հոգևոր ոլորտում, այլ ոչ թե ֆիզիկական լիության՝ ինչպես ցանկանում են տեսնել շատերը: Ֆիզիկական լիությունը լոկ հոգևոր հարստության հետևանք է, և եթե մենք հիմա դա չունենք, ապա միայն այն պատճառով, որ մարդիկ աղքատ են հոգով: 
 
Վրա է հասնում դարաշրջանների հերթափոխը, այսինքն Երկիր մոլորակի վրա մոտենում է հենց հոգևոր դարաշարջանը: Իսկ թե այսօր ապրողներից ովքե՞ր են նրան արժանի լինելու՝ մի հարց է, որին յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար պատասխան գտնի. ինքը բարիկադի ո՞ր կողմում է ուզում մնալ՝ լույսի՞, թե՞ խավարի:
 
Բացառված չէ, որ մեծն Թումանյանը ժամանակին հենց սա է նկատի ունեցել, երբ գրել է. «Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս»: Հազարամյակներով լույսի ճանապարհը բռնած ազգը պետք է որ տատանվելու բան չունենա: Այս մասին չի խոսվում, բայց   «լուսավոր ու հզոր էներգետիկական հոսանքը», որի մասին նշում է Իգնատենկոն, պետք է որ Հայաստանում նույնպես նշմարվի: Թե չէ այդ ինչպե՞ս եղավ, որ մարդկության հիշողություններում ամեն անգամ կյանքի նոր փուլի սկզբնավորումը հենց մեր լեռնաշխահին է վերագրվում (Աստծո դրախտավայր Ադամի ու Եվայի համար, Նոյյան տապանի փրկություն…):