Ձկները հեշտ չեն «հանձնվում»

Պատահե՞լ է՝ ցանկացել եք ժամեր, անգամ օր առաջ որսացած ձկից ուտեստ պատրաստել, բայց այն հանկարծ վերակենդանացել է, սկսել թպրտալ: Պարզվում է՝ ձկների պարագայում շատ ավելի զարմանալի, ուղղակի առեղծվածային բաներ են հնարավոր, որոնց մասին էլ պատմում է esoreiter.ru պարբերականի հերթական հրապարակումը:
 
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ձկների անօրինակ վերակենդանացման երկու դեպք է ցուցադրվում: Դրանք, թվում է, վեր են թե՛ տրամաբանությունից, թե՛ մատերիալիստական հասկացողությունից: 
Դրանցից մեկը ներկայացնում է մի կնոջ հետ պատահածը: Նա նախօրոք սառեցրած ծովային ձուկը թեփուկահան է արել, գլխատել, փորոտիքը հանել: Շատ քիչ է մնում, որ մաքրելն ավարտի, մասերի բաժանի և տեղադրի թավայի մեջ: Մեկ էլ հանկարծ կտրտելու տախտակի վրա ձուկն սկսում է գալարվել ու թռչկոտել: Տնտեսուհին նախ վախենում է, ապա և ծիծաղում, երևի՝ ջղայնությունից: Դե, իսկ հետո երևի ցնցումից ուշքի է եկել և վերջապես առեղծվածային ձկից պատրաստել է նախատեսած համեղ ուտեստը: Բայց մ՞իթե կկարողանար նաև համտեսել…
 
Երկրորդ դեպքն առավել աներևակայելի է: Այնտեղ խոսքը արդեն սուպերմարկետից գնված ձկան սուկիի մասին է, իսկ խոհարարի դերում հանդես է գալիս տղամարդ: Նա պատմել է, որ սուկին սառեցրել և անգամ մարինացրել է, որի ընթացքում որևէ անբնական բան չի նկատել: Սակայն երբ տեղադրել է ջեռոցում, շուտով լսել է, որ վառարանից սարսափելի թխկոց է լսվում: Սկզբում մտածել է, թե խոհանոցային տեխնիկան շարքից դուրս է եկել:Միայն թե շուտով պարզել է, որ սարքը կարգին վիճակում է
 
- Վերջապես նայեցի ջեռոցի ներսը և ուղղակի համրացա: Ձկան սուկին կենդանացել էր և ջեռոցի թիթեղի վրա ցատկոտում էր: Բնականաբար, ես փորձեցի տեսախցիկով այդ եզակի դեպքը տեսագրել,- պատմել է տղամարդը: 
 
Հաստատ հայտնի չէ՝ առաջին պատմության հերոս կինը իր առեղծվածային ձուկը ճաշակե՞լ է, թե որ, իսկ ահա տղամարդը խոստովանել է, որ չի կարողացել այդ ձուկն ուտել: Համացանցի օգտատերերը համաձայնել են, որ դրանք եզակի դեպքեր են, բայց եթե առաջինը կարելի է կոչել ապշեցուցիչ, ապա երկրորդն արդեն սարսափ ֆիլմի է հավակնում: 
 
Ձկներին առնչվող մի դեպքի պատմությւն էլ տարածել է The Mirror («Հայելի») պորտալը: Հերթական անսավոր երևույթը տերի է ունեցել Չինաստանում, իսկ դրա մասին մասին տեղեկություններն ու տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվել են Չինաստանի սոցցանցերում, այնուհետև «դուրս թռել Համաշխարհային ցանցի հեռաստանները»: 
 
«Դուրս թռչել» բառն այստեղ պատահականորեն չի օգտագործվել, այն համարյա խորհրդանշական է: Գույան քաղաքից չինացի ձկնորսը բռնել ապա և նկարահանել զարմանալի ձուկ-թռչուն՝ ձովային մուտանտի, որն ունեցել է սպիտակ  ամուրի մարմին (սա կարպերի ընտանիքին պատկանող, քաղցրահամ ջրերի բավական խոշոր ձուկ է), իսկ ահա գլուխն ավելի նման է եղել աղավնու: Իրականում թռչնի գլխով ձուկը լողալով իր գետն է վերդարձել, քանի որ ձկնորսը մտածել է, թե նման  եզակի մուտանտը ապրելու իրավունք ունի, այսինքն՝ խղճացել է այդ խեղճ ձկանը: 
 
Սակայն համացանցի շատ օգտատերեր այնքան էլ չեն հավատացել չինացի ձկնորսի բարությանը, քանի որ այդ տարօրինակ ձուկը նրանց շրջանում որոշ զզվանք է առաջացրել: Ահա թե այդ մասին ինչ է գրել մեկնաբանողներից մեկը, որը ծանոթացել էր տարածված նյութերին:
 
- Ես նույնպես այդ մուտանտին բաց կթողնեի, թեկուզև նրա համար, որ ինձ համարում եմ փորձառու ձկնորս, որը ձուկ որսալիս ինչ-որ սենտիմենտալ մղումների չի ենթարկվում: 
 
Ուղղակի նման հրեշավոր ձուկ ուտելն ինձ համար տհաճ կլիներ: 
 
Ձուկ-թռչունը, ձկնորսի ասելով, ազատ է արձակվել և շարունակում է ջրային կյանք վարել: Իսկ եթե բնության սխալը ինքնապաշտպանության նրա բնազդը նույնպես չի խեղաթյուրել, հաջորդ անգամ նա առավել զգույշ կլինի և ձկնորսի կարթը կուլ չի տա: