Ռուս աղջիկը՝ շնակերպ էակների հոգեզավակ

Այն, ինչ տարիներ առաջ տեղի է ունեցել Նադեժդա անունով ռուս կնոջ հետ, միանգամայն անհավատալի է թվում: Միայն թե վերջերս շնագլուխ բանական արարածների գոյության մասին համացանցում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, իսկ դա կարող է նշանակել, որ կատարվածը պարզապես բացահայտում է իրականության այնպիսի կողմը, որը հասու է դառնում լոկ եզակի անհատների:
Նադեժդան պատմել է, որ 12 տարեկանում մի անգամ անտառ է գնացել սունկ հավաքելու և մոլորվել է: Չնայած իրենց անտառը նա շատ լավ է իմացել՝ ինչ-որ պահի հանկարծ զգացել է, որ անծանոթ ու մռայլ վայրում է (հաղորդում է esoreiter.ru-ն):
 
 
Հանդիպում անիմանալի ու խորհրդավոր երևույթի հետ
 
Աղջիկը երկար ժամանակ փնտրել է հարազատ գյուղ տանող ճանապարհը և ուժասպառ լինելով՝ նստել է հանգստանալու մի ծառի տակ: Նա արդեն սկսել է նիրհել, երբ լսել է մեկի հանդարտ ու նուրբ ձայնը: Դպրոցական աղջնակը վայրկենաբար սթափվել է և շատ է վախեցել, քանի որ ենթադրում էր, թե այդտեղ մենակ է: 
Իսկ ձայնը շարունակել է խոսել, և աղջիկը հստակ լսել է. 
 
- Բարձրացիր խնդրեմ: Ես ուզում եմ, որ դու ինձ մոտ գաս:
 
Նադեժդան վարանել է: Ապա ոտքի է ելել և ցանկացել է գնալ կանչի ուղղությամբ, սակայն անսպասելիորեն հասկացել է, որ ձայնը ոչ թե ինչ-որ մատակայքից է հնչում, այլ ուղղակի իր գլխում: Բնականաբար, խորհրդային երեխան հեռազգայության մասին ոչնիչ չի իմացել և ուղղակի իրեն կորցրել է: 
 
Անտեսանելի անծանոթը բարեհամբույր արտասանել է. 
 
- Իձնից վախենալ հարկավոր չէ, ես քեզ վնաս չեմ տա: Ես քո ընկերը կլինեմ: Ավելի մոտ արի:
 
Եվ այստեղ Նադյան հանկարծ նկատել է, թե ինչպես է մոտակա ծառի հետևից ինչ-որ մեկը նայում: Մոլորված դպրոցականը միանգամից չի հասկացել, թե օտարականի մեջ ինչն այն չէ: Ապա հանկարծ կռահումը նրան ասես շանթահար է արել.  դա բնավ էլ մարդ չի եղել: Նման ցնցող բացահայտում անելով՝ երեխան անմիջապես կորցրել է գիտակցությունը: 
 
Ծանոթություն շնանման հեքիաթային էակների հետ
 
Աղջիկն ուշքի է եկել ծղոտե փռոցի վրա՝ ինչ-որ ընդարձակ քարանձավում: Իրենից քիչ հեռու կանգնած են եղել երկու զարմանալի արարած՝ հսկայական մարդակերպ շների տեսքով: Միայն թե նրանց կենդանական մռութով երեսը նաև շատ մարդկային է եղել: Նրանց առջև թաթերը մաշկի շերտով միացված է եղել իրանին, ինչպես թռչող սկյուռներ կոչվող անսովոր թռչուններինը: Ավելի ուշ Նադեժդան ականատես է եղել, թե ինչպես են այդ բանական արարածները թռչում: Ճիշտ է՝ բոլորովին ցածր և ոչ այնքան հեռու: 
 
Նրանք երբեք բերանները չեն բացել, բայց աղջիկն իր գլխում լսել է նրանց ձայները: Քիմեռները նրան ասել են.
 
- Մեզնից մի վախեցիր, մենք քեզ չարիք չենք պատճառի: Մենք ուզում ենք, որ դու մնաս մեզ մոտ և դառնաս մեր դուստրը: Խոստանում ենք, որ կյանքդ լի կլինի խնդությամբ, և արդեն շատ շուտով չես ցանականա վերադառնալ: 
 
Դեռատի գերուհին, ինչպես դժվար չէ կռահել, մտածում է միայն այն մասին, թե ինչպես ադտեղից փախչի: Բայց Նադյան ստիպված է լինում այդ հեքիաթային արարածների մոտ բավական երկար մնալ: Նա շատ շուտով հասկանում է, որ նոր «խնամակալների» հետ շփվելու համար բարձրաձայն խոսելու հարկ չկա, նրանք իր մտքերը հաջողությամբ կարդում են: Պարզվում է՝ արտասովոր էակները իգական և արական սեռերի են և կապված են յուրօրինակ ամուսնությամբ: Նրանք աղջկա նկատմամբ իրոք հարազատ ծնողների նման հոգատար են եղել, միայն թե թույլ չեն տվել, որ տուն գնա: 
 
Հակառակ շնակերպ էակների բոլոր հավաստիացումներին՝ աղջիկը չի դադարել կարոտել հարազատներին: Նա բազմիցս փորձել է փախչել, բայց իզուր: Նրա մտքերը կարդացող էակները դա հեշտությամբ են կանխել: Բացի այդ, երեխային ներշնչել են, որ առանց իրենց օգնությն դա անել հնարավոր չէ: Ինչու՝ աղջիկն այդ ժամանակ չի հասկացել:
 
Այն, որ իրենց կողքին ապրած կյանքը Նադյային դուր չի գալիս, քիմեռներին շատ է վշտացնում: Իսկ տուն վերադառնալու նրա մտասևեռումը փորձում են փարատել՝ ասելով, թե աղջիկը մարդկանց աշխարհում անելիք չունի, որովհետև այնտեղ նրան միայն տառապանքներ են սպասում: 
 
Վերադարձ տուն
 
Ամեն ինչ փոխվում է միանգամից: «Ընտանիքի հայրը» մի օր Նադյային հայտնում է, թե կինը շուտով մեռնելու է: Ու թեև աղջիկը նրա մեջ ծանր հիվանդության ոչ մի նշան չի նկատում, նա իրոք շուտով մեռնում է: Որքան էլ աղջիկն ըստ էության այդ այդ տարօրինակ արարածների գերին է եղել, «մայրացուի» վախճանը նրան իրոք հուզել է ու թախիծ է բերել: Վշտահար է եղել նար հրեշը: Այնպիսի տպավորություն է եղել, թե կյանքը նրա համար զրկվել է իմաստից: 
 
Մի անգամ իր վշտից ուշքի գալով՝ նա Նադյային ասել է.
 
- Կարծում եմ՝ դու պետք է յուրայինների մոտ վերադառնաս: Ես այլև ի վիճակի չեմ քեզ համար հոգ տանել: Ներիր, որ քեզ ավելի շուտ բաց չենք թողել: 
 
Դա լսելով՝ աղջիկն անասելի ուրախացել է: Նա ճանապարհ է ընկել և գնացել տիրոջ ցույց տված ուղղությամբ: Այնպիսի տպավորություն է ունեցել, թե ամբողջ ընթացքում շնակերպ արարածն իրեն ուղեկցում է՝ հետևելով, որ հաջողությամբ հասնի իր քաղաքակրթությանը: Նրա ներկայության զգացողությունը դադարել է միայն այն ժամանակ, երբ մտել է իրեն հարազատ, լուսավոր, մարդկային անտառ: Իսկ երբ ինչ-որ գյուղացիների օգնությամբ տուն է հասել, հայրն ու մայրն ուրախությունից իրենց կորցրել են: Ախր համոզված են եղել, թե աղջիկը զոհվել է: Իսկ նա բացակայել էր ամբողջ երկու տարի: 
 
Շնակերպ էակների հետ կապը խզված է
 
Այժմ Նադեժդան սեփական ընտանիքն ունի և երջանիկ ապրում է երկու զավակների ու ամուսնու հետ: Այս անհավատալի պատմությունը նա քչերին է պատմում, քանի որ վախենում է, թե իրեն չեն հասկանա կամ վրան կծիծաղեն: 
 
Բայց եթե մի պահ պատկերացնենք, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, այդ դեպքում ովքե՞ր են նրանք: Գուցե հեռազգայությունը յուրացրած այնպիսի կենդանիներից են, որոնց գոյությունը միայն ականատեսնե՞րն են հաստատում (կրիպտիդներ): Կամ այլ չափումների բնակիչնե՞ր են: Կամ՝ թերևս բնության ոգինե՞ր: Վերջիվերջո՝ կարող են նաև այլմոլորակայիններ լինել: 
 
Իսկ Նադեժդան անընդհատ հիշում է իր մանկության այդ իրադարձությունները և իր հեքիաթային «խնամակալներին»: Երբեմն նույնիսկ մտքով կանչում է «հայրացուին», իսկ նա լռում է՝ ասես այլևս գոյություն չունի: Գուցե հենց այդպես էլ կա: