Տարիքի հետ ուղեղը թոշակի չի գնում

60-ԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ՄԻԱՅՆ ՍԿՍՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԵԼ

Հիմնվելով նյարդային ոլորտի գիտությունների վերջին հետազատությունների վրա՝ ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հերոնտոլոգ դոկտոր Ջեն Քոենը (Gene Cohen) պնդում է, թե տարեց մարդու ուղեղը շատ ավելի առաձգական է, քան ընդունված է համարել: (Հերոնտոլոգիան ուսումնասիրում է մարդու ծերացման կենսաբանական, սոցիալական և հոգեբանական տեսանկյունները, դրա պատճառները և դրա դեմ պայքարելու եղանակները): Կյանքի ընթացքում ուղեղը գաղտնագրում է մտքեր և հիշողություններ՝ ձևավորելով նյարդային նոր հանգույցներ: Դրանից բացի, շատ ավելի փոխկապակցված է դառնում աջ և ձախ կիսագնդերի գործունեությունը, ինչն ընդլայնում է մեր ստեղծագործական հնարավորությունները (տեղեկացնում է newrezume.org-ը):
 
Տարեց մարդկանց ուղեղն առավելություն է ձեռք բերում ճկունության հաշվին: Հնարավոր է՝ դա է պատճառը, որ հենց հասուն տարիքում ենք մենք առավել ճշգրիտ եզրակացություններ անում և ընդունում իմաստուն որոշումներ: Դրանից բացի բացահայտվել է, որ տարիքի հետ մեր ուղեղը բացասական հույզերին առավել հանդարտ է արձագանքում: 
 
Ուղեղն ամբողջ ուժով աշխատել սկսում է 60-80 տարեկանում: Մարդու մտավոր գործունեության գագաթնակետը վրա է հասնում մոտ 70 տարեկանում, երբ ուղեղն սկսում է աշխատել ամբողջ թափով: Ժամանակի հետ գլխուղեղում մեծանում է միելինի քանակությունը: Այս նյութն ազդանշաններին հարկադրում է նյարդոնների (նեյրոնների) միջև եղած տարածությունն ավելի արագ անցնել: Դրա հաշվին ուղեղի ընդհանուր մտավոր ուժը միջին ցուցանիշի համեմատությամբ բարձրանում է մինչև 3000%-ով: Իսկ միելինի արտադրության գագաթնակետը վրա է հասնում 60-80 տարեկանում: 
 
Եթե մինչև 60 տարեկանը գլխուղեղի երկու կիսագնդերի միջև գործառույթների խիստ տարբերակում կա, ապա 60 տարեկանից հետո մարդը կարող է ուղեղի երկու կողմն էլ միաժամանակ օգտագործել՝ դրաց միացումը կարգավորելով գլխի թեթևակի թափահարումով այս կամ այն կողմի վրա: Դա հնարավորություն է տալիս լուծել նշանակալիորեն ավելի բարդ խնդիրներ: 
 
Գիտնականները կամավորների են ընտրել տարբեր տարիքային խմբերից և նրանց խնդրել են պատասխանել տարբեր բարդությունների թեստերի: Պարզվել է, որ տարիքային բարձր խմբի մարդիկ (60-75 տարեկան) ամենադժվարին առաջադրանքներից գլուխ են հանել շատ ավելի արագ ու հեշտ: Գիտափորձի առավել երիտասարդ մասնակիցները ճգնաժամային իրավիճակներում բարդ առաջադրանքներ վճռելիս փորձել են բոլոր հնարավոր տարբերակները, ինչը շփոթություն է առաջացրել: Իսկ ով 60-ն անց է եղել, զարմանալի ճշգրտությամբ ընտրել է ճիշտ լուծմանը երկու-երեք տարբերակները: 
 
Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Մոնչի Ուրին համարում է, որ տարեց մարդու ուղեղը ընտրում է «ամենքիչ էներգատար ուղին՝ կրճատելով ոչ պիտանին և թողնելով միայն առաջադրանքի ճիշտ լուծումները»:
 
Դրան գումարվում է նաև տարեց մարդու կենսափորձը: Նրանք անսովոր կամ հուզական տեղեկատվությունից պակաս չափով են խուճապահար լինում, քան երիտասարդները: Ինչպես հայտարարել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Դիլիփ Ջեյսթը, տասնամյակների կյանք ապրած մարդու ուղեղը «պակաս բռնկուն է և առավել տրամաբանող»:
 
Հենց դա էլ մենք կոչում են իմաստություն՝ գիտելիքի և ենթագիտակցական փորձի միախառնում, որը հնարավորություն է տալիս արագորեն ընդունել միակ ճիշտ որոշումը: 
 
Միջին տարիքում (60-70 տարեկան) մարդու ուղեղի աշխատանքի որոշ ուշագրավ առանձնահատկություններ
 
¤ Գլխուղեղի նյարդոնները չեն մահանում (ենթադրվում էր՝ մինչև 30%), սակայն նրանց միջև կապը կարող է անհետանալ, եթե մարդը մտավոր լուրջ աշխատանք չի կատարում: 
 
¤ Տարիքի հետ գլխուղեղում մեծանում է միելինի քնակությունը (ուղեղի սպիտակ նյութը) և առավելագույնի է հասնում 60 տարեկանից հետո, և դրա շնորհիվ մարդու մտավոր «զորությունը» ավելանում է 30 անգամ:  
 
¤ Ցրվածությունն ու մոռացկոտությունը արդյունք  են «գործուն» հիշողության մեջ տեղեկությունների առատության: 
 
¤ Միջին տարիքում մարդն ավելի դիմացկուն է դառնում ցնցումների հանդեպ և կարող է առավել արդյունավետ աշխատել հուզական մեծ ծանրաբեռնվածության պայմաններում:
 
¤ 60-ից հետո մարդ խնդիրները լուծելիս օգտագործում է ուղեղի ոչ թե մեկ կիսագունդը, այլ միաժամանակ երկուսը (ուղեղային ամբիդեքստրիա):
 
¤ Միջին տարիքում նշանակալիորեն բարձրանում է ներըմբռնումը՝ ինտուիցիան:
 
¤ Առողջ կենսակերպի պարագայում մտավոր «զորությունը» տարիքի հետ չի թուլանում, այլ միայն մեծանում է՝ գագաթնակետին հասնելով մինչև 80 տարեկանը, երբեմն էլ՝ մինչև 90: 
 
Բայց երևում է՝ այս տեսանկյունից նույնպես հայերս առանձնհատուկ ենք: Օրինակ 102 տարեկանում փայտ կոտրելու պահին կյանքից հեռացած պապս մինչև վերջին օրը կորովամտությունը չկորցրեց: Եվ նա եզակի չէ: 90-ն անց են մահացել շատ հայ երախտավորներ, ինչպես օրինակ Մարտիրոս Սարյանը, Վարազդատ Հարությունյանը, իսկ Շառլ Ազնավուրը կյանքի 10-րդ տասնամյակում էլ դեռևս բեմից չի իջնում: 
Եթե ցանկանում եք ձեր ուղեղն օգտագործել մինչև առավելագույն կետը, հետևեք այս խորհուրդներին. 
 
Զբաղվեք սպորտով (որ տեսակով որ կարող եք՝ խելքին մոտ սահմաններում) կամ ապաքինման տարբեր համակարգերով, օրինակ՝ յոգությամբ:
 
Հետևեք կեցվածիքն: Կեցվածքը ներգործում է մտածողության ընթացքի վրա: Կարելի է դա փորձով ստուգել: Օրինակ, մտքում վճռել ցանկացված մաթեմատիկական առաջադրանք՝ նստելով ոչ հարմար դիրքով և նալեյով հատակին: Հետո փորձեցեք նույն բանն անել՝ նայելով վերև կամ ուղիղ դիմացը  և նստելով ուղիղ կեցվածքով: Կհամոզվեք, որ մտածելն ավելի հեշտ է երկրորդ տարբերակով: 
 
Հետևեք արյան շրջանառությանը: Վատ շրջանառությունը մարդուն թույլ չի տալիս լիովին կենտրոնանալ: Եթե դուք երկար ժամանակ գտնվում եք նույն դիրքում, փորձեցեք գոնե 1-2 րոպե վարժություններ անել ոտքերով: Դա հնարավորություն կտա վերականգնել արյան շրջանառությունը: Արյան շրջանառության լավագույն կարգավորիչներ են կոճապղպեղն ու տրիկատուն (սա Այուրվեդայի դեղատոմս է՝ սև պղպեղի, պղպեղի և դոնդողի խառնուդով):
 
Մարզեք մտածողությունը: Միայն ֆիզիկական վարժությունները չէ, որ կարևոր են: Դուք կարող եք ձեր ուղեղի տարբեր հատվածները զարգացնել՝ դրանց հարկադրելով աշխատել: Պրոֆեսոր Կարցն ասում է, որ մտածողությունն ու շրջապատող աշխարհի վերլուծությունը կարող են բարելավել ուղեղի անգործության մատնված հատվածների աշխատանքը: Փորձեք նոր համեր ու բույրեր: Փորձեք ինչ-որ բան անել ձախ ձեռքով (իսկ եթե ձախլիկ եք, աջով): Ճամփորդեցեք նոր վայրերում: Զբաղվեցեք արվեստով: Կարդացեք դասականների ստեղծադործությունները:
 
Հարցեր տվեք՝ ինչո՞ւ և ինչի՞ համար: Մեր ուղեղը հակված է հետաքրքրասիրության, որը զարգացնելու լավագույն միջոցն անընդհատ հարց տալ ն է՝ ինչո՞ւ և ինչի՞ համար: Թող դա նոր սովորույթ դառնա (ամենքիչը՝ օրական 10 անգամ): 
 
Ազատվեք բացասական մտքերից: Մարկ Ջորջի և Առողջության ազգային ինստիտուտի նրա գործընկերների հետազոտությունները ցույց են տվել, որ երջանիկ, լավատեսական մտքերն ուղեղի վրա հանգստացնող ներգործություն են ունենում, իսկ բացասական մտքերն առաջացնում են ընկճվածություն և անհանգստություն: Ավելի լավ է ոչինչ չմտածել, քան բացասական մտքերով տարվել: 
 
Շատ ժպտացեք: Գիտնականներն ասում են, թե ծիծաղն առողջությանը լավ է: Բարձր ծիծաղի ժամանակ արտադրվում են էնդոմորֆիններ, իսկ դա օգնում է ազատվել լարվածությունից: Այդպիսի ծիծաղն օգնում է լիցքավորել ուղեղը: 
 
Զարգացրեք ձեր հիշողությունը: Ուղեղը հիշողության մեքենա է: Ժամանակ անցկացրեք ձեր վերհուշների հետ, սակայն վերհիշեցեք միայն լավը: Հիշողությունների դրական էներգիան հնարավորություն կտա լուծել հիմնախնդիրները: 
 
Հանգստացեք: Աշխատանքի ժամանակ միշտ ընդմիջումներ արեք: Դա կօգնի վերացնել լարվածությունը, որն առաջանում է նույն տեղում երկար նստելու պատճառով: Յուրաքանչյուր ժամի ընթացքում հանգստանալով ընդամենը 10-15 րոպե՝ դուք կարող եք բարձրացնել աշխատունակությունը: Կարճ հանգիստը ձեր ուղեղին հնարավություն կտա թուլանալ և կարգի բերել մտքերը: 
 
Հանելուկներ գուշակեցեք. դա մարզում է ձեր ուղեղը: Միայն թե խուսափեցեք այն հանելուկներից, որոնք չեք կարող լուծել: Օրինակ՝ ո՞վ է արարել տիեզերքը: Դա կարող է բացասաբար անդրադառնալ ուղեղի վրա: 
 
Կրճատեցեք ալկոհոլի քանակը: Ապացուցված է, որ ալկոհոլը ոչ միայն մտավոր կարողություններն է վնասում, այլև նրանց վերականգնմանն է խոչընդոտում: 
 
Խաղացեք: Եթե ազատ ժամանակ ունեք, խաղացեք: Ժամանակ առանձնացրեք խաղի համար: Նշանակություն չունի՝ ի՞նչ եք խաղում: Խաղը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու ուղեղի աշխատունակությունը: 
 
Քնից առաջ կարող եք ընթերցել՝ եթե դա ձեզ ուժասպառ չի անի: Եվ անպայման մահճակալի մոտ գրիչ ու նոթատետր պահեք: Եթե ինչ-որ կպչուն միտք ձեզ հանգիստ չի տալիս, այն չի թողնի, որ քնեք, քանի դեռ գրի չեք առել: Եվ մի հուզվեք, եթե առավոտյան պարզեք, որ գրառածը հիմարություն է կամ անիմաստ բան: Կարևորն այն է, որ ուղեղն աշխատել է: 
 
Սիրեցեք….
 
Անձնական օրագիր վարելը շատ օգտակար է: Առաջին հերթին՝ ձեզ համար: Դա շատ լավ խթանում է ուղեղը: Նամակներ գրեք անծանոթ մարդկանց: Պատասխան չստանալը շատ կարևոր չէ: Փորձեք գրել այնպիսի բաներ, որոնք կհետաքրքրեն նաև ուրիշներին: Դրանք կարող են լինել դրվագներ մակությունից կամ ասենք ծիծաղելի ու զվարճալի պատահարներ, որոնց մասին կցանկանայիք ուրիշներին պատմել: Բլոգ ստեղծեցեք, որ ձեզ կարողանան կարդալ ավելի շատ մարդիկ: Շփվեք: 
 
Արոմաթերապիայի դիմեք: Բույրերը պետք է օգտագործել կենսական ուժերի թե՛ բարձրացման, թե՛ թուլացման նպատակով: Բարձրացնող հատկություն ունեն անանուխը, նոճին, կիտրոնը, եթովպիական կակտուսի հյութը: Թուլացմանը նպաստում են խորդենին, վարդը կամ տիբեթյան խատուտիկը: Բավական է միայն մի քանի կաթիլ յուղ կաթեցնել ձեր լոգարանատաշտում կամ պարզապես ցողել: Կարող եք օգտագործել նաև թաշկինակը. մի քանի կաթիլը բավական կլինի: Նախօրոք պարզեք, որ տվյալ յուղից ալերգիա չունեք: 
 
Ձեզ շրջապատեցեք ոգեշնչող մարդկանցով՝ ինչպես ժամանակակիցների, այնպես էլ անցյալ ժամանակներիի: Անկախ նրանից՝ քանի՞ տարեկան եք և ինչո՞վ եք զբաղվում, ծանրաբեռնվածությունը ձեր ուղեղին ուղղակի անհրաժեշտ  է: