Լեռնագագաթների հրդեհներ, որ ուղեկցվում են առեղծվածով

Անտառային հրդեհները սարսափելի աղետ են, իսկ դրանցից փրկվելը՝ շատ դժվար: Ով այդ սարսափին թեկուզ մեկ անգամ առնչվել է, մոլեգնած ու նպատակասլաց հրե հրեշի մեջ հավանաբար ինչ-որ կենդանի ու ակնհայտորեն չարագուշակ ու բան է զգացել: Այստեղ նկարագրվում է լեռնային անտառներում մոլեգնած երկու հրդեհ, որոնք տարբեր են իրենց հետևանքերով ու առաջացրած սարսափով, սակայն երկուսն էլ առեղծվածայինի սահմանին են հավասարապես:
 
Հարավային Հուոքինս լեռան առեղծվածային հրդեհը 
 
2002թ. սեպտեմբերի 1-ին Կալիֆորնիայի Սան Գաբրիել լեռնաշղթայի Հարավային Հոուքինս (Hawkins) սարի վրա բռնկված անտառային հրդեհի մասին մինչև հիմա սարսափելի պատմություններ են փոխանցվում: Հանկարծակի բռնկվելով՝ կրակն սկսել է լանջերով արագ տարածվել՝ ոչնչացնելով փարթամ բուսականությունը: Այն հասել է կիրճին, հանգստի գոտիներին, անգամ վնասել է այնտեղով անցող մայրուղին: (հաղորդում է esoreiter.ru-ն):
 
Ենթադրվում է, թե ամեն ինչ սկսվել է հակահրդեհային փայտե աշտարակից, որը լեռնային բարձունքին կառուցվել է 1935թ.: Աշտարակն ամբողջովին այրվել է: Շուտով լուրեր են տարածվել, թե տեղի ունեցածը հրկիզում է եղել, որն իրկանացարել են մի մութ պաշտամունքի հետևորդներ: Իբր նրանք հին աշտարակի մոտ ինչ-որ ծես են կատարել, որի ժամանակ բազմաթիվ կենդանիներ են զոհաբերվել: Այդ զոհաբերություններից առաջացած չարությունն էլ  հարուցել է Հարավային Հոուքինսի ահարկու հրդեհը: (Ի դեպ, լեռան անունն ըստ երևույթին ծագում է անգլերն բազե, ճուռակ բառից (hawk), որը ուղղակի հնարավոր չէ չհամեմատել հայերեն հավք բառի հետ): 
 
Այդ ամենը կարելի էր վերագրել մարդկային հարուստ երևակայությանը, եթե չլինեին ականատեսների բազմաթիվ վկայությունները: Երբ կրակի տարերքն իր մեջ է առել լեռը, զբոսաշրջիկներն ու տեղացիները լսել են բոցերի միջից տարածվող հոգեցունց ճիչեր: Դրանք, սակայն, ցավի ճիչեր չեն եղել, այլ միանգամայն յուրօրինակ ձայներ: Իսկ այնուհետև բոցավառվող անտառում հայտնվել են թափառող կենդանիների՝ աղվեսների, ճագարների, կատուների, թռչունների մութ ուրվագծեր…
 
Դրանց նայելով՝ մարդիկ սարսափից քարացել են: Բոլոր կենդանիները թվացել են անմարմին, շարժվել են զոմբիի նման անհավասար քայլվածքով (նկատենք, որ «զոմբի» բառի համար բառարանն առաջարկում է «մոգությամբ կենդանացած մարդ», «բթացված մարդ բացատրությունները»), նրանց բուրդը վառվել է, աչքերի փոխարեն եղել են չորացած սև ակնախոռոչներ: Զբոսաշրջիկներից մեկը նույնիսկ նկատել է, որ այդ ահավոր արարածները փորձել են մարդկանց հետապնդել, բայց թե ինչ նպատակով՝ մնացել է անհասկանալի: 
 
Երբ բազմաթիվ նման հաղորդումներ են կուտակվել, լուրեր են տարածվել, թե դրանք ոգիներն են այն կենդանիների, որոնց զոհել են այդ մռայլ պաշտամունքի հետևորդները: Իբր նրանց մեռած մարմիններն են, որ ահավոր չարիք են առաջացրել: Ոմանք անգամ պնդել են, թե կրակի մեջ մարդանման ուրվագծեր էլ են տեսել: 
Ի՞նչ է այս ամենը՝ հերթական առասպելանման զրո՞ւյց, թե՞ սարսափազդու ճշմարտություն, հայտնի չէ:  
 
Փիք Փայլոթ լեռան խորհրդավոր հրդեհը
 
1976թ. ամռանը տեղի ունեցած այս տարօրինակ հրդեհի մասին տեղեկացրել է Լյուդվիգ Վիտգենշտեյնը: Այդ ժամանակ նա աշխատել է ԱՄՆ Այդահո նահանգի Սալմոն գետին հարակից տարածքների անտառապահ ծառայություններում և անձամբ հետևել է հրդեհի ընթացքին:  
 
Ծառայության մեծ մասը նա անց է կացրել Փիք Փայլոթ (հայերեն երբեմն կոչում են Փորձնական գագաթ) լեռան բարձունքի դիտակետ-աշտարակում: Դա մի շատ կտրված շրջան է, և այնտեղ հասնել հնարավոր է եղել միայն ուղղաթիռով: Մի անգամ այնպես է պատահել, որ Լյուդվիգը գիշերել է իր «մարտական դիրքում», որտեղ և արթնացել է գիշերվա երկուսին: Քանի որ այլևս քնել չի կարողացել, սկսել է պատուհանից դուրս նայել: Ու տեսել է, թե ինչպես է լեռան կատարին մոտ՝ աշտարակից մոտ 6 մղոն հեռու, պայծառ բոցավարվում նարնջագույն մի ցոլք: 
 
Շլացած այդ տեսարանով՝ Լյուդվիգը մահճակալից դուրս է թռել, հագնվել, ապա դարակից դուրս է քաշել լապտերիկը: Նա անընդհատ տագնապած հայաքներ է ձգել պատուհանին. կարծես թե բարձունքում մեծ հրդեհ էր: Հեռադիտակը վերցնելով՝ նա բարձրացել է աշտարակի ելուստի վրա: Այնտեղից լավ տեսել է կրակը և բոցերով բռնկված երկու հսկայական ծառ
 
Նորից ներս մտնելով՝ Վիտգենշտեյնը հաշվետվություն է գրել այն մասին, ինչ տեսել է, այնուհետև մոտակա հրշեջ կայանին ռադիոյով հաղորդել է հրդեհի վայրի կոորդինատները: Նա իմացել է, որ հրշեջները գալ կարող են միայն լուսադեմին և շարունակել է հետևել տարերքին: Ընդ որում՝ մնացել է ռադիոկապի մեջ գետի հոսանքով դեպի վեր գտնվող դիտակետերի ծառայողների հետ և նրանց պատմել է այն ամենը, ինչ տեսնում է: 
 
Շուտով Լյուդվիգը նկատել է, որ կրակը կարծես մեղմանում է և նորից կապվելով հրշեջների հետ՝ տեղեկացրել է այդ մասին: Կրակի բոցերը նկատելուց 40 րոպե անց նա հանկարծ նկատել է, որ հրդեհը միանգամից անհետացավ: Կրակն այնպես է չքվել, ասես երբեք չի էլ եղել: Մինչդեռ չէր կարող ինքնաբերաբեր հանգչել մի հրդեհ, որն ընդգրկել էր անտառի 1-2 ակր տարածքը: 
Առավոտյան ժամանած հատուկ ուղղաթիռները հրդեհի հետքեր չեն գտնում: Չե՛ն լինում ոչ այրված ծառեր, ո՛չ ծուխ: Մի քանի օր անընդհատ նրանք պտտվում են Փիք Փայլոթի շուրջը, սակայն անարդյունք: 
 
Միակ մարդը, ով այդ հրդեհը սեփական աչքերով տեսել էր, Լյուդվիգն էր: Նա հավատացնում էր, որ կրակն իրոք եղել է և երդվում էր, որ դա չի եղել ո՛չ երազ, ո՛չ էլ տեսապատրանք: Ճիշտ է՝ մի պահ պատրաստ է եղել ընդունել, որ լուսնոտության նոպա է ունեցել, բայց ի վերջո վերադարձել է այն մտքին, որ եղել է սթափ և հրդեհն աչքով է տեսել: 
 
Այս երկու հդեհն էլ, զարմանալիորեն, ծագել են լեռների գագաթներին: Նրանցից առաջինում կրակն իրականում մելեգնել է ու տեսանելի ավերածություններ գործել, բայց  և առեղծվածային է եղել ուրվականների առկայությամբ: Երկրորդում բոցը եղել է թափանցիկ ու կարծես ոչինչ չի այրել: Այն «երևութացել» է միայն Լյուդվիգ Վիտգենշտեյնին և խորհրդավոր կերպով ընդհատվել ինքնաբերաբար: