Թուրինյան պատանքի առեղծվածը

Ըստ ավանդության՝ երբ Քրիստոսին խաչից ցած են բերել, հուդայական երեց Հովսեփ Արիմաթիացին նրա անկենդան մարմինը փաթաթել է պատանքի մեջ: Այժմ Իտալիայի Թուրին քաղաքի Հովհաննես Մկրտիչ մայր տաճարում պահվում է չորսմետրանոց մի վուշե պաստառ, որին հավատացյալները խոնարհվում են՝ համարելով, թե դա այն նույն պատանքն է, որով փաթաթել են Փրկչին: Դրա վրա մարդու դեմքի և մարմնի դրոշմներ են պահպանվել, և մարդիկ կարծում են, որ դրանք հենց Հիսուսից են մնացել: Այն այժմ քրիստոնեության կարևորագույն մասունքներից մեկն է, որը գիտնականներին մեկ այլ տեսանկյունից է հետաքրքրում. հետազոտություններ են արվում՝ պարզելու դրա իսկությունը:
 
mirtesen.ru պարբերականը ներկայացրել է այդ հետազոտությունների արդյունքները և առնչվող մեկնաբանությունները:
 
 
Թուրինյան պատանքի իսկություն ապացուցվել է մանրադիտակի միջոցով
 
Պարբերականը ներկայացնում է այդ հետազոտությունների արդյունքները և դրանց առնչվող մեկնաբանությունները: Փորձարաններում արված քննություններից մեկը առիթ է տվել եզրակացնելու, որ սավանը պատրաստված է միջնադարում, ուստի պատանքը ամենասովորական կեղծիք է, չնայած մեծ արվեստով է արված: Հետո գիտնականները նոր հետազոտություն են իրականացրել՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիական մանրադիտակ: Բյուրեղագիտության իսպանացի մասնագետները սրբությունը մանրազնին ուսումնասիրել են և այնտեղ գտել արյան հետքեր: Բայց արդյո՞ք այն Քրիստոսի արյունն է: 
 
Պարզվել է՝ պատանքի վրայի արյունը պարունակում է մեծ քանակությամբ ֆերիտին և կրեատին: Հետազոտողների կարծիքով՝ այդ արյունը Հիսուս Քրիստոսին է պատկանում, այդ պատճառով կտավը կարող է իսկականը լինել: Պրոֆեսոր Պադուի Ջուլիո Ֆանտին պարզաբանում է, որ կտավի վրա վերոհիշյալ նյութերի մեծ քանակությունը վկայում է՝ այդ սավանի մեջ երբևէ փաթաթված մարդը տառապանքներ է կրել: Այդ երկու նյութերը, գիտնականի խոսքով, արյան մեջ առանձնանում են այն ժամանակ, երբ մարդը ֆիզիկական ծանր տանջանքներ է ապրում, օրինակ՝ կտտանքների ժամանակ:
 
Այս բացահայտումը հաստատում է, որ թուրինյան ապատանքը կեղծված չէ, ինչպես նաև ապացուցում է, որ Քրիստոսի չարչարանքները միանգամանյն իրական են եղել:
Քրիստոնեական մասունքի այս մանրէաբանական ատոմական քննության արդյունքները հրապարակվել են «PLOS ONE» միջազգային գիտական ամսագրում:
 
Թերահավատները կասկածում են ոչ միայն պատանքի, այլև Հիսուսի խաչվելու իսկությանը
 
Թերահավատ գիտնականները շարունակում են համարել, որ մասունքը Հիսուս Քրիստոսի հետ ոչ մի առնչություն չունի: Վուշե պաստառի քննությունն ապացուցում է, որ պատանքն օգտագործվել է 10-րդ դարից ոչ վաղ: Իսկ այնտեղ հայտնաբերված արյունը կարող էր պատկանել ում ասես: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ Հիսուսի հետևորդներն իրենց խաչել կամ հաշմել են, որպեսզի նրա տանջանքները կրկնելով՝ մերձենան Աստծուն: Այդ երևույթը լավ է նարկայացված հատկապես «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմում: 
 
Թուրինյան պատանքի դեմ խոսող նոր փաստ է ի հայտ եկել վերջերս, երբ Թուրքիայի տարածքում գտնվել է 2000-ամյա Աստվածաշունչը՝ Հիսուսի իսկական աշակերներից մեկի՝ Բարնաբայի Ավետարանով հանդերձ: 
 
Այս ավետարանը հաստատում է, թե խաչ է բարձրացել ոչ թե Քրիստոսը, այլ Հուդա Իսկարիովտացին: Այդ դեպքում ստացվում է, որ եթե անգամ պատանքն իսկական է, դա հավատացյալներին ոչինչ չի տալիս, քանի որ նրա վրա ոչ թե Հիսուսի, այլ Հուդայի արյունն է: Եվ ուրեմն նաև մեծ հարցական է՝ նա իրո՞ք դավաճան է եղել…
 
Սակայն մահմեդական Թուրքայում գտնված 2000-ամյա Աստվածաշունչն արդյո՞ք չէր կարող «սրբագրվել»՝ կրոնական խառնաշփոթ ստեղծելու նպատակով:
 
Նոր հետազոտության համաձայն՝ պատանքի մեջ եղած մարմինը շարժվել է
 
Այժմ Պալերմոյի առաջադեմ գիտական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գիտնականները ևս մեկ զարմանալի բացահայտում են արել: Մասնագետները հստակեցրել են, որ երբ արյունոտ մարմինը պաստառի մեջ փաթաթել են, պատանքի վրայի պատկերները շարժում են արձանագրել: Կարելի էր օրինակ ենթադրել, որ մարդը դեռևս կենդանի է եղել և շարժվել է, սակայն փորձագետները նման հնարավորություն բացառում են: Նրանք պնդում են, որ այնտեղ թարմ դիակ է եղել, որը որոշակի ժամանակահատվածում անշարժ է մնացել, այդ պատճառով էլ նրա պատկերն այդպես հստակ դրոշմ է թողել: 
 
Այս հետազոտության հեղինակ Ջուզեպե Մարիա Կատալանոն չի վախենում համարձակ ենթադրություններ անել: Ըստ նրա մասնագիտական կարծիքի՝ պատանքի մեջ փաթաթված տղամարդը կարող էր հետո շարժվել, այսինքն բառացիորեն վերակենդանանալ կամ հարություն առնել: Իտալացի գիտնականը նաև չի բացառում հենց կրոնական իսկական հրաշքի առկայությունը, որն էլ կարող էր  պաստառի նկարն ինքնաբերաբար փոխել հայտնվելուց հարյուրամյակներ անց: 
 
Բայց եթե այդպիսի բան կա, ապա Կատալանոյի խորհրդավոր գյուտը նոր ճանապարհ է բացում զանազան քննարկումների, վեճերի, հնարավոր է՝ անգամ այդ թեմայով բազմաթիվ կրոնական աշխատությունների համար և միայն մեծացնում է խառնաշփոթը, որը տիրում է եկեղեցական մասունքների և դոգմաների վերաբերյալ ընդհանրապես: Իսկ ճշմարտության բացայհայտման համար այն որևէ նշանակություն չունի:
 
Ոչ մի գիտական հետազոտություն մասունքը չի արժեզրկում
 
Ու մինչ անվանի գիտնականները հերթականությամբ հաստատում կան ժխտում են Թուրինյան պատանքի իրական լինելը՝ չդադարեցնելով բուռն վեճերը, դեպի սրբություն տանող հերթերը չեն պակասում: Շատերն այն կարծքին են, որ գիտական ոչ մի հետազոտություն, որը կփորձի հաստատել սավանի կեղծ լինելը, հավատացյալներին չի ստիպի դադարեցնել նրա երկրպագությունը: Հավատն ավելի զորեղ է, քան գիտությունը: Այս գտածոն սրբություն է նաև Վատիկանի համար, և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նրա առաջ խոնարհվելու նպատակով նախանցած տարի Թուրին է այցելել: