Անհավատալի դեպքեր բժիշկների փորձից

Ինչպես ասում են` անքննելի են Աստծո գործերը: Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ մարդը կյանքից զրկվել է անգամ այնպիսի չնչին վնասվածքի պատճառով, ինչպիսին կատվի ճանկռոցն է կամ ասենք` դեմքին ճզմված բշտիկը: Սակայն բժիշկները նաև բազմաթիվ դեպքերն են արձանագրել, երբ հիվանդը կենդանի է մնացել այն դեպքում, երբ գործնականում դրա համար ոչ մի տարբերակ չի եղել: Ոմանք կասեն` բախտի բան է: Ուրեմն այս հրապարակումը (esoreiter.ru-ի նյութի հիման վրա) բախտի մի քանի «սիրելիների» մասին է: Նրանք առողջացել են` ի հեճուկս գիտության ու բժիշկական փորձի:

Արթնանալ երջանիկ ապագայում

Այս դեպքն այնքան էլ հազվագյուտ չէ` մարդու ապրելիության տեսանկյունից: Այստեղ զարմանալին բոլորովին այլ բան է: Գլխուղեղի ծանր ուռուցքի պատճառով լեհ երկաթուղային Յան Գժեբսկին 1988թ. ընկել է անգիտակից վիճակի մեջ և արթնացել... հրաշալի ապագայում:  Այն ժամանակ բժիշկները ենթադրել են, որ 46-ամյա տղամարդը պարզապես չի ապրի: Չորս տարի անց, սակայն, նրանք նկատում են, որ Յանի գլխուղեղի սարկոման սկսել է աստիճանաբար փոքրանալ: Իսկ գիտակցությունը կորցնելուց 15 տարի անց՝ 2007թ., հիվանդը վերջապես ուշքի է եկել:

Բայց դրանք ծանր տարիներ են եղել… Երբ 1988թ. Յանը լրջորեն հիվանդացել է, Լեհաստանում ահավոր բաներ են կատարվելիս եղել` տնտեսական ժանր ճգնաժամ, ցուրտ, քաղց, բանվորների մշտական գործադուլներ: Յանն այն ժամանակ ուներ 4 երեխա է ունեցել և համարյա խելակորույս` փորձում էր ընտանիքի խնդիրները լուծել: Բայց ահա 15 տար անց աչք է բացում և ի՞նչ է տեսնում` իր երկրում ամենուր համակարգիչներ, բջջային հեռախոսներ են, խանութները լիությունից ուղղակի պայթում են, իսկ իր ընտանիքում արդեն 11 թոռ կա: Յանին, սակայն, ամեն ինչից շատ ապշեցրել է հենց ապրանքների առատությունը…

Իսկապես որ արթնացել է երջանիկ ապագայում:

Գնդակահարել սեփական հիվանդությունը

Ջորջ անունով տասնիննամյա բրիտանացին տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ, որը խանգարումներ է առաջացնում, քանի որ մարդուն անընդհատ ինչ-որ կպչուն գաղափար է հետապնդում: Ջորջը ահավոր վախենում էր մանրէներից և օրը հարյուր անգամ լվացվում էր, հաճախակի լոգանքներ ընդունում: Միայն թե դրանից նրա վախերն ու տառապանքները չէին մեղմանում:

1988թ. մի օր Ջորջը մորն ասում է, թե արդեն չի կարողանում այդպես ապրել: Մայրը որդու խոսքերին նշանակություն չի տալիս, դրա համար էլ հենց այնպես խորհուրդ է տալիս հարցերը լուծել հրազենի միջոցով: Երիտասարդն այդպես էլ անում է` իջնում է նկուղ և հրացանուվ կրակում ուղիղ բերանի մեջ: Վիրաբույժները նրա կյանքի համար մի քանի օր պայքարում են և ուղեղի ձախ կիսագնդից դուրս հանելում գնդակի բոլոր բեկորները: Տղան ոչ միայն կենդանի է մնում, այլև ամբողջովին  ձերբազատվում է հիվանդությունից: Ասես հենց իր հիվանդության վրա էր կրակել: Այնուհետև Ջորջը վերադառնում է իր ուսումնական հաստատություն և հաջողությամբ ավարտում քոլեջը:

Փրկարար մրջյունները

1999թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի  բնակիչ Ջոան Մյուրրեյը համարյա 5 կմ բարձրությունից պարաշյուտով ցած է նետվել, սակայն նրա պարաշյուտը չի բացվել: Ահաբեկված 47-ամյա կինը պահեստայինի մասին հիշել է միայն այն ժամանակ, երբ մինչև Երկրի մակերևույթը մնացել էր 200 մետր: Բայց երևում է` Ջոանը բախտավոր աստղի տակ է ծնվել... Նա «վայրէջք է կատարում» մի հսկայական մրջնանոցում: Դա բույնն էր շատ թունավոր մրջյունների, որոնք անմիջապես նետվում են երկնքից ընկած աղետաբեր արարածի վրա: Բայց արի ու տես, որ հենց նրանց բազմաթիվ խայթոցների շնորհիվ ամերիկուհու մարմնում պահպանվում են սրտի խփոցները և խթանվում են նյարդերը: Հենց դա էլ հնարավորություն է տալիս կենդանի մնալ` մինչև կհասներ բժշկական օգնությունը:

Անհաջողակ պարաշյուտիստուհին երկու շաբաթ մնում է անգիտակից վիճակում, բայց հիվանդանոցից դուրս է գալիս լիովին առողջ: ամեն ինչ վերջանում է սոսկ թեթևակի վախով, և միայն պարաշյուտով թռչելու ցանկությունն է իսպառ վերանում:

Ողջ մնալ` չնայած գլխի մեջ երկաթե ձող էր խրվել

24-ամյա հնդիկ Մուհամադ Գուդուն Մումբայում շինարար էր և չորրորդ հարկի բարձրությունից մի եկաթե ձող է ընկել և խրվել նրա գլխի մեջ:

Բժիշկները 5 ժամ շարունակ նրան վիրահատել են, որպեսզի երկաթը երիտասարդի գլխից հանեն: Նրանց ապշեցրել այն, որ մետաղաձողը նրա ուղեղի ոչ մի կենսականորեն կարևոր բաղադրիչ չի վնասել: Վիրահատող բժիշկ Բատուկ Դիերը հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի երիտասարդը պարզապես ապրի, սակայն համոզված է եղել, որ նրա մարմնի ձախ կողմը անդամալույծ կդառնա: Բարեբախտաբար, երեք ամիս անց շինարարի օրգանիզմի բոլոր գործառույթները վերականգնվել են, և սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել: