Բոլորիս մշտապես հետևում է արհեստական բանականությունը

Փաստորեն մեզանից յուրաքանչյուրն օրեցօր ավելի ու ավելի է ընդգրկվում արհեստական բանականության հսկողության ոլորտում, և սա ամենևին էլ ֆանտաստիկա չէ: Մարդը սխալվում է, եթե կարծում է, թե պաշտպանված է իր գորշությամբ ու միջակությամբ, թե համարում է, որ ոչ մեկին հարկավոր չէ: Անգամ այդ պարագայում նա սոցիալական ցանցերի, հեռախոսային խոսակցությունների, բազմաթիվ փողոցային և գրասենյակային տեսահսկող սարքերի միջոցով նրա տվյալների բազան հայտնվում է արհեստական բանականության ցանցում:
 
Ինչպես նշում է esoreiter.ru պարբերականը՝ նման մարդկանց մասին այդ տվյալները «համենայնդեպս» պահպանվում են, և անգամ եթե օգտագործվում են, ապա առայժմ սոսկ ազդեցիկ գովազդներ ստեղծելու, համաճարակները, տեխնածին աղետները կանխելու և այլ նպատակներով: Մեր օրերում արհեստական բանականությունն ավելի ու ավելի հաճախ օգտագործվում է հենց ողբերգությունները կանխելու նպատակով: Դրանց թվին են պատկանում, օրինակ, ահաբեկությունները, անակնկալ վթարները, մարդկանց խառնաշփոթ կուտակումները և շատ այլ երևույթներ, որոնք հնարավոր է նախօրոք  գուշակել և կանխատեսել:  
Այդ պատճառով ԱԲ-ի (արհեստական բանականություն) օգնությամբ մարդկանց ամբողջապես հետևելը մի կողմից բարեբախտություն է:
 
Սակայն նաև ինչ-որ մեկին, ով կարող է հսկողության լծակներից օգտվել, հնարավորություն է տալիս դրանք օգտագործել սեփական շահադիտական նպատակների համար: Դա շատերին է վախեցնում, հատկապես գործարարներին, քաղաքական գործիչներին, գիտնականներին և այլ կարգի մարդկանց, որոնց գործունեության հաջողությունը հաճախ կախված է լինում գաղտնի տեղեկություններից, թարմ գաղափարներից և այլն: 
 
Արհեստական բանականությունն ու Բարձրագույն ուժերը
Ինչո՞ւ են հավատացյալները վերին ուժերի վերահսկողությունը բնական համարում, իսկ ԱԲ-ի դիտարկումներից վախենում են
Արհեստական բանականության միջոցով մարդկանց հետևելու ծրագրերի մշակմամբ զբաղվող գիտնականները պնդում են, թե առայժմ վաղ է նման ամբողջական դիտարկումից զգուշանալ: Ինչ էլ լինի՝ ԱԲ-ն Ամենաբարձրյալը չէ, առանց որի գիտության մարդու գլխից մազ անգամ չի կարող ընկնել, ինչպես պնդում են հավատացյալները: 
 
Ճիշտ է, արհեստական բանականությունը գնալով ավելի մեծ ձեռքբերումներ է ունենում, սակայն երբեք չի կարող հասնել այն հնարավորություններին, որոնք խորապես հավատացյալ մարդկանց համոզմունքով՝ ունեն վերին ուժերը, ովքեր վերահսկում են բացարձակապես ամեն ինչ: Այդուհանդերձ՝ հավատացյալները սրանից կարծես այնքան էլ չեն հուզվում: Դեռ ավելին՝ անընդհատ պարսավելի արաքներ են թույլ տալիս նման «անշահախնդիր և համընդգրկուն վերահսկողության» պայմաններում, չնայած շատ լավ գիտակցում են, որ դրա համար անխուսափելիորեն պետք է պատժվեն: Իսկ ահա նույնիսկ նրանք, իմանալով իրենց  ժամանակակիցների կողմից միանգամայն իրական ԱԲ-ի միջոցով համընդհանուր վերահսկողության մասին, սրտմտում, անգամ հուսահատության գիրկն են ընկնում:
 
Այս երևույթի մասին համացանցում իր դատողություններն է հրապարակել մի անգլալեզու օգտատեր: Նրա կարծիքով՝ հավատացյալ մարդիկ (մեծավ մասամբ) իրենց մեղքերի հատուցմանն այնքան էլ չեն հավատում: Մյուս կողմից՝ հարկավոր չէ Բարձրյալի հսկողությունը խառնել ագահ, արատավոր, թույլ, աչքածակ, դաժան այն մարդկանց կողմից վերահսկվելու հետ, ովքեր ընդամենը իշխանությունն են մարմնավորում:
 
Աստծո հսկողությունը առանց տագնապի է ընկալվում, քանի որ եթե անգամ Նա մարդու անկումը, նրա մեղքերը տեսնում է, այնուամենայիվ ամեն ինչ հասկանում ու ներում է: Իսկ ահա մարդը (և նրա ստեղծած ԱԲ-ն՝ որպես դիվական ծնունդ) ոչինչ չի հասկանում և ոչ մի դեպքում չի ներում: Նա նման մեղքերի համար կարող է դժոխք ստեղծել հենց այստեղ՝ Երկրի վրա: