Պուտինի այլասերվածության բացահայտում, թե՞ տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ
Վերջին օրերին միջազգային մամուլում աշխուժորեն շրջանառվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարոյական կերպարը:
Պատճառը 2006թ. նոյեմբերին Լուդոնի Մեյֆեյր հյուրանոցում սպանված Ալեքսանդր Լիտվինենկոյի գործի հետաքննության վերաբերյալ զեկույցի հրապարակումն է, որտեղ նշվում է, թե հնարավոր է՝ Լիտվինենկոն հետաքննել է Պուտինի հնարավոր մանկապիղծ հակումները: Իբր՝ նաև դա է դրդել՝ այլախոհ Լիտվինենկոյին թունավորել պոլոնիում-201 ռադիոակտիվ իզոտոպի մահացու չափաբաժնով, որը խառնել են նրա կանաչ թեյին:
Այդ հրապարակումներում, ըստ Newrezume.org պարբերականի, խոսվում է Ալեքսանդր Լիտվինենկոյի դաժան սպանության պատճառ դարձած տեսանյութի մասին, որը ՌԴ նախագահը ոչնչացրել է: ԿԳԲ-ի («Ազգային անվտանգության կոմիտե» բառակապակցության հապավման ռուսերեն տարբերակը մեր մտածողության մեջ այնպես է արմատավորվել, որ կարծես թե այս դեպքում թարգմանելու կարիք չկա) նախկին լրտեսի պնդմամբ՝ այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է Պուտինը սեքսով զբաղվում երեխաների հետ: Բրիտանական հետաքննությունն էլ այժմ պարզել է, որ Կրեմլի առաջնորդը կարող էր այդ սպանությանը «հավանություն տալ» նաև այս պատճառով:
Օրինակ Independent պարբերականը գրել է, թե միջազգային կազմակերպված հանցավորության հետ ՌԴ նախագահի կապերը գուցեև Ալեքսանդր Լիտվինենկոյին սպանելու միակ պատճառը չէին: Հնարավոր պատճառներից կարող է լինել նաև այն, որ Լիտվինենկոն այլ բաների թվում զբաղվել է նաև Պուտինի մանկապիղծ հնարավար հակումների հետաքննությամբ: Պնդումները, թե Պուտինն օգտվել է ռուսական հետախուզության ղեկավարի իր դիրքից, որպեսզի ոչնչնացնի անչափահաս տղաների նկատմամբ իր սեքսուալ կապերը հաստատող տեսանյութը, դարձել են Լիտվինենկոյի և Պուտինի անձնական թշնամանքի «գագաթնակետը»: Ռուս հանրահայտ այլախոհ Ալեքսանդր Լիտվինենկոն, ըստ բրիտանական անկախ պարբերականի, Լոնդոնում ռադիոակտիվ թույնի մահացու չափաբաժնով սպանվել է, քանի որ պնդում էր, թե Վլադիմիր Պուտինը մանկապիղծ է:
Իսկ ահա The-daily beast-ի հրապարակման մեջ ասվում է, թե սպանությունը «հավանաբար» իրականացվել է ՌԴ նախագահի անձնական հրամանով: Սըր Ռոբերտ Օուենը՝ Գերագույն դատարանի նախկին դատավորը, պարզել է, որ անձնական հակակրանքը և Կրեմլի ու Անվտանգության դաշնային ծառայության հասցեին Լիտվինենկոյի շարունակական քննադատությոններն են դարձել Մեյֆեյր հյուրանոցում է նրա սպանության դրդապատճառը:
- Լիտվինենկոյի սպանության գործով ԱՎԾ-ի գործողությանը, հնարավոր է, հավանություն են տվել Նիկոլայ Պատրուշևը՝ այն ժամանակվա ԱՎԾ ղեկավարը և նախագահ Պուտինը,- Լոնդոնի բարձր դատարանում ժամանակին ասել է Օուենը:
Իսկ իր զեկույցում նա ասել է, թե հնարավոր է՝ առկա են անձնական պատճառներ այդ անհաշտելի հակադրության համար, որը դրսևորվել է մի կողմից պարոն Լիտվինենկոյի, և մյուս կողմից նախագահ Պուտինի միջև:
- Պարոն Լիտվինենկոն նախագահ Պուտինի վերաբերյալ բազմիցս անձնական մեղադրանքներ է արտահայտել, որոնցից ամենակտրուկը կարելի է համարել Պուտինի մանկապիղծ հակումների մասին հայտարարությունը 2006թ. հուլիսին,- նշված է Օուենի զեկույցում:
Լիտվինենկոն նման հայտարարություն արել է անմիջապես այն բանից հետո, երբ միջազգային ԶԼՄ-ներով տարածվեց Պուտինի լուսանկարը, որտեղ նա բարձրացրել է մի մանչուկի վերնաշապիկն ու համբուրում է նրա փորը:
BBC-ի կայքում 2006թ. հուլիսի 6-ին հրապարակվել է տվյալ դեպքի տեսանյութի սքրինշոթը (լուսանկարչական կադր՝ ստացված տեսանյութից): Դրանից հետո Լիտվինենկոն պնդել է, թե այդ տարօրինակ արարքը «Պուտինի գաղտնի կրքերի արտացոլումն է», և լուսանկարը տվյալ գաղտնիքի առաջին հրապարկային դրսևորումն է, որը «վաղուց հայտնի է եղել ԿԳԲ-ում»: Նա պատմել է, թե դեռևս ԿԳԲ-ի բարձրագույն դպրոցն ավարտելուց քիչ անց Պուտինին մերժել են նշանակել արտաքին հետախուզության պաշտոնում, քանի որ նրա ղեկավարությունն «իմացել է, որ Պուտինը մանկապիղծ է»:
- Շատ տարներ անց, երբ Պուտինը դարձել է ԱՎԾ-ի տնօրեն, սկսել է փնտրել և ոչնչացնել իրեն վարկաբեկող բոլոր նյութերը: Շատ ուրիշների թվում են եղել նաև ԱՎԾ վարչության ներքին անվտանգության տեսանկարահանումները, որանցում ամրագրված է նրա սեքսը անչափահաս տղաների հետ,- ժամանակին գրել էր Լիտվինենկոն:
The-daily beast պարբերականը նշել է, որ դատական գործընթացի մասնակիցները դրա ավարտին հասել են 10 տարում: Պատճառը բրիտանական կառավարության մտավախությունն է եղել: Այնտեղ 8 տարի շարունակ հրաժարվել են Մարինա Լիտվինենկոյի հայցը բավարարել և հետաքննել նրա ամուսնու սպանությունը: Դիվանագետները, ըստ պարբերականի, զգուշացել են՝ մտածելով, թե դրա պատճառով Մոսկվայի հետ Լոնդոնի հարաբերությունները լրջրեն կտուժեն:
Լիտվինենկոյի մահից 12 տարի անց, այս անգամ ռուս գործիչ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով, ոչ միայն «Մոսկվայի հետ Լոնդոնի հարաբերությունները լրջորեն տուժեցին», այլև սկսվեց համաշխարհային մի գործընթաց, որը «դիվանագիտական պատերազմ» անունը ստացավ և առանց այն էլ լարված աշխարհում ևս մի մեծ ճգնաժամ առաջացրեց: Ինչ մնում է ՌԴ նախագահ Պուտինի բարոյական կերպարին, ապա այս ամենը ոչինչ չի ապացուցում, սակայն ոչ էլ հնարավոր է ամեն ինչ մտացածին համարել: