Ինչպե՞ս կարող է ինքնաթիռն օդանավակայան հասնել թռիչքից 35 տարի անց

ԱՌԵՂԾՎԱ՞Ծ Է, ԹԵ՞ ԹԱՔՑՎՈՂ ՓԱՍՏ

…Երբ վայրէջքից հետո օդանավի դուռը չի բացվել և ոչ ոք այնտեղից դուրս չի եկել, օդանավակայանի աշխատակիցներն ու հատուկ ծառայությունների անձնակազմի անդամներն իրենք են ներս մտել ու տեսել, որ թե՛ ուղևորների սրահում, թե՛ օդաչուների խցիկում միայն կմախքներ են: Նրանք գտել են 88 ուղևորի և անձնակազմի 4 անդամների կմախքները:

Համացանցում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում վաղուց անհետացած ինքնաթիռների մասին, որոնք տասնյակ տարիներ անց վայրէջք են կատարել որևէ օդանավակայանում: Դրանց վերաբերյալ համոզիչ բացատրություններ, հետագա ուսումնասիրությունների արդյունքներ, սակայն, այդպես էլ չեն հրապարակվում:

Ամենահայտնի դեպքը, թերևս, Վենեսուելայում է կատարվել, երբ 1992թ. Կարակասի օդանավակայանում վայրէջք է կատարել ամերիկյան Douglas DC-4 վարձութային ինքնաթիռը` անհետ կորած 1955թ.: Սրանից շատ ավելի խորհրդավոր մեկ այլ դեպք ներկայացնում է esoreiter.ru պարբերականը:

Բազմաթիվ արտասահմանցի լրագրողներ են հաղորդել, որ 1989թ. հոկտեմբերի 12-ին Բրազիլիայի Պուերտո-Ալեգրի քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել Սանտյագոյի ավիաուղիների 513 չվերթը, որն անհետացել էր 1954թ. սեպտեմբերի 4-ին: Անհետացածը Գերմանայի Դաշնային Հանրապետությանը պատկանող առևտրային խոշոր օդանավ է եղել և ուղևորվելիս է եղել Բրազիլիայի Ռիու-Գրանդե-դու-Սուլ նահանգի մայրաքաղաք: Նրա թռիչքին հնարավոր է եղել հետևել մինչև Ատլանտյան օվկիանոսի` Բերմուդյան եռանկյունի կոչվող առեղծվածային հատվածը: Այնուհետև հսկայական ինքնաթիռն ուղղակի անհետացել է, և որոնումները ոչ մի արդյունք չեն տվել:

Այն, որ այս ինքնաթիռը նախանշված օդանավակայան է հասել թռիչքի մեկնարկից 35 տարի անց` դեռևս ամենազարմանալին չէ: Օդանավակայանի կարգադրիչները  կապ են հաստատել  նահանգի երկնքում հայտնված Super Constellation տեսակի ինքնաթիռի հետ և մինչև վայրէջքի պահը բանակցել են օդաչուների հետ: Քանի որ վայրէջքից հետո օդանավի դուռը չի բացվել և ոչ ոք այնտեղից դուրս չի եկել, օդանավակայանի աշխատակիցներն ու հատուկ ծառայությունների անձնակազմի անդամներն իրենք են ներս մտել ու տեսել, որ թե՛ ուղևորների սրահում, թե՛ օդաչուների խցիկում միայն կմախքներ են: Նրանք գտել են 88 ուղևորի և անձնակազմի 4 անդամների կմախքները:

Երբ Բրազիլիայի իշխանությունները ճշտել են, թե այդ ինչ ինքնաթիռ է` անմիջապես բոլոր տեղեկությունները գաղտնիացրել են: Այնուամենայնիվ, դրանց որոշ պատառիկներ հասցրել են հրապարակվել համաշխարհային մամուլում:

Հարց է ծագում` ինչո՞ւ այդ տարօրինակ դեպքից այսքան տարի անց ոչ ոք կարգին չգիտի, թե ինչ են հասցրել նկատել երկու երկրների (Բրազիլիայի ու Գերմանիայի) հատուկ ծառայությունները, ի՞նչ օգտակար տեղեկություններ են քաղել և ինչո՞ւ է մինչև հիմա հանրությունից այդ ամենը գաղտնի պահվում: Գերմանական օդանավի դեպքում ևս, ինչպես և ամերիկյան Douglas DC-4-ի պարագայում է, ամեն ինչ մշուշոտ է, ֆանտաստիկ և գլխավորը` ոչ մի կերպ չի տեղավորվում մեր մտածողության սահմաններում: Նման բանը պաշտոնապես խոստովանելը նշանակում է ընդունել, որ մեր աշխարհը կառուցված է բնավ ոչ այնպես, ինչպես ներկայացնում է պաշտոնական գիտությունը: Իսկ եթե դա չեն ընդունում, ուրեմն պետք է գտնեն փաստարկված հիմնավորումներ, որոնցով նման միջադեպերը հնարավոր կլինի բացատրել: Մինչդեռ նման հիմնավորումներ նրանք չունեն:

Այս դեպքի մասին խոսելով` դոկտոր Ցելսո Աթելոն, ով մասնագիտացված է անբնական երևույթների ուսումնասիրության մեջ, նշել է, թե կարելի է համարյա հարյուրտոկոսանոց վստահությանբ պնդել, որ Սանտյագոյի ավիաուղիների 513 չվերթը մոլորվել է «ժամանակի միջանցքում»: Իսկ թե ինչպես է կարողացել վայրէջք կատարել, երբ այնտեղ դրանից անմիջապես հետո մարդիկ այնտեղ միայն կմախքներ են գտել` շատ ավելի մեծ գաղտնիք է, որի համար տրամաբանական բացատրություն դժվար է անգամ հորինել:
Ահա և պաշտոնական գիտության ներկայացուցիչերը, հատուկ ծառայություններն ու պետությունների խշիանությունները վարվել են ինչպես միշտ` ուղղակի լռել են: Իսկ դա միանգամայն անհնար կլիներ, եթե մարդկանց 90%-ը չդատեր նույն նեղ տրամաբանությամբ:

Մեր չափանիշներով իրատես համարվող թերահավատներն այս կարգի տեղեկությունը կարդալով` երևի կժպտա` մտածելով, թե ինչպե՞ս կարող էին կմախքները բանակցել կարգադրիչների հետ, հետո էլ հաջողությամբ վայրէջք կատարել: Եվ այդ պատմության վերջում մի չաղ վերջակետ կդնի: Հավանաբար հենց դրա վրա էլ հենվում են հատուկ ծառայությունները, երբ նման տեղեկությունները պարզապես գաղտնիացնում են. ի՞նչ իմաստ ունի զուր տեղը մարդկանց ծիծաղեցնել ու հոգիները խռովել:

Չորս տարի առաջ Հարավ-չինական ծովում անհետացած Boeing 777-200 մալազիական ինքնաթիռի հետ կապված միջադեպն այն ժամանակ մեծ իրարանցում առաջացրեց: Իսկ հնարավո՞ր է՝ մի քանի տասնյակ տարի անց էլ սա վայրէջք կատարի Երկրի որևէ օդանավակայանում: