Երբ կսկսվի նոր համաշխարհայինը

ՀԱՇՎԱՐԿԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ

Հետաքրքրաշարժ հայտարարություն է արել Կոլորադոյի համալսարանում աշխատող ամերիկացի մաթեմատիկոս Աարոն Կլաուզեթը: Նրա խոսքով` իրեն հաջողվել է հաշվարկել նոր համաշխարհային պատերազմի սկզբի մոտավոր ժամկետները: Նա վաղուց վերլուծել է վերջին երկու դարերի ընթացքում տեղի ունեցած միջազգային զինված հակամարտությունների պատմական տվյալները և եզրահանգել, որ ժամկետները զինադադարի և խոշոր բախումների պարբերականությունները հերթագայվում են պատմության մեջ:

Այնպես որ` երրորդ համաշխարհային պատերազմն, ամենայն հավանակությամբ, անխուսափելի է: Հուսանք` Կլաուզեթը նրբանկատորեն չի ասում, որ իր այս ընթացքով մարդկությունը չի ոչնչացնի Երկիր մոլորակը` այդ կերպ այն «զերծ» պահելով երրորդ համաշխարհայինից:

Աարոնն ասում է, թե որքան ավելի երկար է տևում պայմանական խաղաղությունը, այնքան ավելի փխրուն է այն դառնում: Սա հստակ երևում է հիմա, երբ տարբեր երկրների միջև տարաձայնությունները (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և այլն) հետզհետե դառնում են առավել լարված: Սակայն, մենք, ամենայն հավանականությամբ, չենք ապրի մինչև հզոր գերտերությունների միջև խոշոր հակամարտություն (տեղեկացրել է esoreiter.ru-ն):

Եթե հավատանք մաթեմատիկային` պատմական օրինաչափությունները ցուցանում են, որ երրորդ աշխարհամարտը կսկսվի մոտավորապես 2150թվականին: Կլաուզեթը նշում է, որ պայմանական խաղաղությունը  կտևի մոտ 140 տարի:

Իր հետազոտության համար մաթեմատիկոսն օգտագործել է համակարգչային ծրագիր, որը հանգամանորեն հաշվարկում է աշխարհում պատերազմների պարբերականությունը: Ի դեպ, փորձագետը նաև նշում է, որ դա ընդամենը ծրագիր է, և ի վիճակի չէ ապագան անսխալ կանխատեսել: Հավանաբար էությամբ լավատես լինելով` նա նաև հակասում է ինքն իրեն և հավելում, թե չի բացառվում, որ ոչ մի համաշխարհային պատերազմ այլևս չի լինի, և մարդկությունը կհասնի այսպես կոչված «նոր մակարդակի մտածողության», երբ կարող է իր բոլոր խնդիրները և հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով` առանց բռնությունների ու ավերածությունների: