Առաջիկա հինգ տարվա ամենաարդիական աշխատակարգերը

Մարդկանց միշտ է հետաքրքրում, թե գիտության ու զբաղվածության ոլորտում որ մասնագիտություններն են առավել պահանջված լինելու մոտ ապագայում, որպեսզի կարողանան ներգրավվել դրանցում և գործազուրկ չմնալ կամ չզբաղվել նվազ եկամտաբեր գործերով: Ամերիկյան IBM (International Business Machines կամ Միջազգային Գործարար Մեքենաներ) ընկերությունն ամեն տարի հրապարակում է ցանկն այն ոլորտների, որոնք առաջիկա 5 տարում ամենաշատը կվերափոխեն կյանքը: Այս տարվա համար նույնպես դրա մասնագետները կազմել են նման աշխատակարգերի (տեխնոլոգիա) ցանկը:
 
Հրաշք-աշխատակարգերի առաջին հնգյակում ներառվել են արհեստական բանականության հենքի վրա աշխատող  մանրադիտակ-ռոբոտները, քվանտային հաշվարկումը, արգելափակումը, անկանխակալ արհեստական բանականությունը և ծածկագիտությունը (կրիպտոգրաֆիա): 
 
Եվ այսպես՝ ցանկը բացում է աշխատակարգը (տեխնոլոգիա), որը կոչված է պաշտպանելու շրջակա միջավայրը: Ո՞վ կարող է պնդել, թե սա ամենահրատապ լուծում պահանջող հարցերից չէ: Ահաև արհեստական բանականության հիմքով աշխատող մանրադիտակ-ռոբոտները կօգնեն հետևելու օվկիանոսների աղտոտվածության մակարդակին: Ընկերության մասնագետները համոզված են, որ ինքնուրույն գործող այսպիսի փոքրիկ մանրադիտակները՝ օժտված լինելով արհեստական բանականությամբ և ծածկութային հաշվարկման կարողություններով, կներդրվեն ամբողջ աշխարհում: Դե, իսկ սրանից էլ կարելի է հետևություն անել, որ շուտով դրանցից շատերը կհարմարեցվեն՝ նաև ցամաքի ու օդի աղտոտվածությունը վերհսկելու: 
 
Հաջորդ տեղում անկանխակալ արհեստական բանականության զարգացման հեռանկարն է: Նշվում է, թե արհեստական բանականության համակարգերի որակն ուղղակիորեն կախված է այն տվյալների որակից, որոնց հենքի վրա տեղի է ունենում նրանց ուսուցումը: Իսկ դա նշանակում է, որ տվյալների անկանխակալ ընտրությունը կարող է շատ կողմնակալ արդյունքների հանգեցնել:
 
Մոտ ապագայի նորարարություններից հաջորդ երկուսը ծածկագրությանն են առնչվում՝ ծածկագրային խարիսխները և արգելափակումները: Սրանց համադրմամբ հնարավոր կլինի երաշխավորել առարկաների իսկությունը՝ սկսած ստեղծման պահից միչև վերջնական սպառողին հասնել: Բացի այդ, նշվում է, որ ցանցերի վրա արված ծածկագրությունը առաջ է բերում նոր հենքային ճարտարապետություն, ինչը հնարավորություն է տալիս տվյալները թաքցնել ցանցերի բարդ հանրահաշվական կառուցվածքներում:
 
Ընկերության կազմած ցանկի առաջին հնգյակում ներառվել է նաև քվանտային հաշվարկման աշխատակարգը՝ համոզվածությամբ, որ հինգ տարի հետո այն կդառնա կյանքի առօրեական բաղկացուցիչ: Ըստ մասնագետների՝ ի հայտ կգան արհեստավարժների, սևագործների և ուսանողների նոր խմբեր, ու արդեն հաշվարկային տեխնիկայի դիպլոմները լիարժեք չեն լինի՝ առանց քվանտային հաշվարկման ոլորտի գիտելիքների: Իսկ առարկայական ոլորտնն ինքը ուսումնասիրության համար ընդունված և հասանելի կդառնա: