Նախկին ռազմական օդաչուն գաղտնազերծում է հույժ գաղտնին

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊ՝ «ԳՈՏԻ-51»-ՈՒՄ

Նախկին զինվորական օդաչու Ռոբերտ Միլլերը, ով այժմ իննսուն տարեկան է, որոշել է ApexTV-ի միջոցով հանրությանը պատմել, թե ինչպես է ինքը ժամանակին «Գոտի-51»-ում այլմոլորակային տեխնոլոգիայով ստեղծված «թռչող ափսե» փորձարկել:
 
Ամերիկjան Նևադայի անապատում տեղադրված այս գաղտնի բազան վաղուց է գրավել ուֆոլոգների և կանխագիտակների (կոնսպիրոլոգ) ուշադրությունը, ովքեր կարծում են, որ այնտեղ են տեղափոխվել 1947թ. Ռոզուել քաղաքի մոտ վթարված ՉԹԱ-ի բեկորները և դրա անձնակազմի անդամ այլմոլորակայինների մարմինները: Եվ ահա Ռոբերտ Միլլերն իր պատմածով հաստատում է դա: Նրա հայրը, հետագայում նաև ինքը աշխատել են խստագույնս գաղտնի «Գոտի-51»-ում, ու նույնիսկ նրանց ընտանիքի անդամները չպետք է իմանային, թե ինչով են այնտեղ զբաղվում: 
 
Նշյալ «թռչող ափսեն» Ռոբերտը նկարագրում է որպես սկավառակատիպ սարք՝ 15 մետր տրամագծով, վերևում թափանցիկ գմբեթով, միակ բազկաթոռով և փորձարկողի խորհրդավոր սաղավարտով: Եվ՝ ոչ մի ղեկանիվ կամ խորհրդավոր այդ սկավառակը կառավարող ոչ մի այլ հարմարանք:
 
«Թռչող ափսեի» փորձարկումը՝ «Գոտի 51»-ում
 
Օդաչուն պարզաբանել է, որ «թռչող ափսեն» օգտագործում է հականյութ (անտիմատերիա), և կառավարվում է մտքի ուժով: Այսինքն, թռչում է հեռակառավարմամբ՝ նշյալ անսովոր սաղավարտի միջոցով, և ոչ մի ղեկանիվ չի պահանջվում: Ռոբերտը հագել է սաղավարտը և, իսկապես, միայն մտքով կարողացել է գործարկել տիեզերական ձգողականությամբ շարժիչը, ապա թռչել այն սարահարթի վրայով, որտեղ փորձարկվել է սարքը: Այդ ամենը նկարահանվել է տեսաերիզով:
 
Երկրից օդաչուին հրահանգվել է բարձրանալ 300 մետր, բայց 150 մետր բարձրության վրա թռչող սարքը հանկարծ դադարել է աշխատել և սկսել է ընկնել: Երբ մի քանի մետր էր մնում՝ հասնելու երկրի մակերևութին, Ռոբերտը կորցրել է գիտակցությունը: Արթնանալով նույն՝ «Գոտի-51»-ի հիվանդասենյակում, աշխատակիցների խոսակցություններից հասկացել է, որ փորձարկման ժամանակ սարքն սկսել է ընկնել, բայց գետնին մի քանի մետր չհասած՝ պարզապես անհետացել է: Բոլորը սպասել են մի քիչ, և սարքը գտնելու հույսը կորցրած՝ հեռացել: Սակայն գիշերը նրանք արթնացել են դղրդյունից և վթարի վայրում տեսել խորտակված «թռչող ափսեն» (փաստորեն՝ իրենց փորձարկումից կես օր հետո), որի մեջ ուշակորույս պառկած է եղել Ռոբերտը՝ կտրված ոտքերով: Ստացվում է, որ Միլլերը ինչ-որ կերպ տեղափոխվել է ժամանակի մեջ՝ փոքր-ինչ դեպի ապագա թռչելով...
 
Միլլերին բուժել են, գաղտնիքը խստորեն պահելու ստորագրություն վերցրել և թոշակի ուղարկել… 
 
Ի դեպ, Ռոբերտը շատ լավ հասկանում է, որ իր պատմածը շատերին կարող է ցնորամտություն թվալ ու այդ պատճառով էլ անմիջապես նախազգուշացրել է է թերահավատներին, որ ինքը խոսում է միայն նրանց համար, ովքեր ունակ են մտածել, վերլուծել և հնարավոր է՝ ինչ-որ բան փոխել այս կյանքում: Որովհետև այն տարիներից հետո շատ ժամանակ է անցել, և դժվար է նույնիսկ պատկերացնել, թե հիմա՛ ինչով են զբաղվում այդ սարսափելի «սևազգեստ մարդիկ» «Գոտի-51»-ում:
 
--------------
Գոտի 51 (անգլ.՝ Area 51) ռազմաբազան ղեկավարվում է Էդվարդս ռազմաավիաբազայի կողմից։ Գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավում (Նևադա նահանգ)։
 
Համաձայն պաշտոնական տվյալների՝ այնտեղ իրականացվում են թռչող սարքերի փորձարարկումներ և նոր զինամթերային համակարգերի մշակման գործընթացներ։ «Գոտի 51»-ը Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական փաստաթղթերում օգտագործվում է նաև կոդավորված այլ անվանումներով ։