Սրճասերներ, լսեք ու զարմացեք

ԳՈւՑԵ ՆԱԵՎ ՓՈՐՁԵ՞Ք

Քանակային ու նվիրվածության առումով բավական ազդեցիկ է սրճասերների բանակն ամբողջ աշխարհում: Թե՛ ժամանցները գունավորող և թե՛ հոգնածությունը թոթափող ու թարմացնող այս ըմպելիքը շատերին մղել է պատրաստման բազմապիսի բաղադրատոմսեր ստեղծել՝ իհարկե սեփական քիմքին հաճելի: Ներկայացնելով դրանցից մի քանիսը, superboss.info-ն հավաստիացնում է, թե դրանք սուրճի ամենաթանկ բաղադրատոմսերն ամբողջ աշխարհում: Թանկը դեռ ոչիչնչ, բայց դրանք առանձնանում են նաև իրենց տարօրինակությամբ:
 
Ահավասիկ.
 
Cà phê trung կամ վիետնամական ձվասուրճ
 
Մատուցվում է Հանոյի բոլոր սրճարաններում: Փոքր-ինչ հարելուց հետո՝ ձվի դեղնուցի ու խտացրած կաթի խառնուրդի վրա ավելացվում է վիետնամական դառը սուրճ, որն առանց խառնելու հոսում է մինչև բաժակի հատակ:
 
Ստացվում է նրբահամ ըմպելիք՝ եփած կրեմի բույրով:
 
Սուրճ՝ ծովային աղով
 
Թայվանի ամենահայտնի սրճային ցանցերից մեկում՝ 85C Bakery-ի սրճարաններում, սուրճը մատուցվում է ծովի աղով: Առաջին իսկ օրից՝ 2008 թ. դեկտեմբերից այն դարձել է ամենավաճառվող ըմպելիքը: Անսովոր այս տեսակը մրգերը (սովորաբար՝ արքայախնձորը և ձմերուկը) աղով ուտելու թայվանական ավանդույթի շարունակությունն է:
 
Այս սուրճի հետ հաճախ մատուցվում է սառցե աղանդեր՝ վրան եգիպտացորեն ցանած, ինչպես նաև խոզապուխտի կտորներով հաց՝  քաղցրահյութով համեմված:
 
Սուրճ տոնիկով
 
Չնայած տոնիկի և սուրճի խառնուրդը կարող է տարօրինակ թվալ, սակայն այն արդեն բավական տարածված է աշխարհում: իհարկե՝ այն մարդկանց շրջանում, ովքեր շատ արագ թարմանալու կարիք ունեն: 
 
Պատրաստման ձևը շատ պարզ է՝ էսպրեսոն (հավանաբար սովորական սուրճն էլ  կարելի է) լցնում են տոնիկով և սառույցով բաժակի մեջ: 
 
Սուրճ արևածաղկի ու կարագի հետ
 
Ասիայում հաճախ են սուրճին կարագ և ձեթ ավելացնում: «Bulletproof Coffee» ընկերությունը պնդում է, որ սովորական նախաճաշի փոխարեն կարելի է վայելել այս ըմպելիքը: 
 
Գաղտնիքը պարզ է՝ երկու տեսակի յուղերն էլ պետք է ավելացնել, և Bulletproof Coffee- ն մարդուն ապահովում է ավելի շատ էներգիայով, քան սովորական սուրճը:
 
Սուրճ պանրով
 
Kaffeost- ը շվեդական ավանդույթ է՝ սուրճի մեջ պանիր ավելացնել կամ սուրճը խմել պանրով:
 
Սովորաբար ավելացվում է լապլանդական պանիր, որն արտադրվում է Ֆինլանդիայում և Հյուսիսային Շվեդիայում՝ կովի, այծի կամ եղջերուի կաթից:
 
Կիտրոնով կամ լայմով
 
Գիլերմո կոչվող այս սուրճը կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Թարմ լիմոնից կամ լայմից բացի այն պատրաստվում է նաև ցիտրուսակեղևի համեմունքով (ցեդրա): 
 
Այս ըմպելիքը, սակայն, ոչ բոլորի համար է, քանի որ այն ունի չափազանց բարձր թթվայնություն: 
 
Վանիլային կոկա-կոլայով
 
Ավելի քան 20 տարի առաջ նկարահանված Քվենթին Տարանտինոյի «Փիլիպպի գրականության» դասական ֆիլմի գլխավոր հերոսը՝ Վինսենթ Վեգան (Ջոն Տրավոլտայի դերակատարմամբ) պաշտում էր վանիլային կոկա-կոլան:
 
Հենց այդ պատճառով էլ սրճային այս ըմպելիքը ստացավ «Վինսենթ Վեգա» անունը, որն իրենից ներկայացնում է կոկա-կոլայի, էսպրեսսոյի, վանիլային օշարակի և սառույցի խառնուրդ:
 
Էսպրեսսո և գարեջուր
 
Տեխասում պահանջարկ վայելող Houndstoot սրճարանում մատուցում է անսովոր հավաքածու՝ երկու էսպրեսսո և երկու պինտ (հեղուկաչափ՝ 0,56 լիտր) գարեջուր:
 
Ենթադրվում է, որ այն անհրաժեշտ է խմել ոչ թե խառնուրդի տեսքով, այլ՝ մեջընդմեջ :