Խառնածիններ՝ մեր կողքին

ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՀԱՍԱԿ Է ԱՌՆՈՒՄ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ

Այսպիսի համոզմունք է հայտնել հիպնոթերապևտ Մերի Ռոդվելը, ով ուսումնասիրում է «Աստղային երեխաներին»: Նա պնդում է, որ մեր մոլորակի վրա ապրում են խառնածին մարդիկ:
 
Նման մարդիկ ներկայացուցիչներն են օտարածին ԴՆԹ ունեցող արարածների, ինչի շնորհիվ նրանք օժտված են  գերունակություններով: Ի տարբերություն սովորական մարդկանց՝ նրանք ավելի զարգացած են (տեղեկացրել է planetanovosti-ն):
 
Ռոդվելն հավաստել է, որ նշանակալիորեն ավելացել է այն երեխաների թիվը, որոնք հիպնոսների տակ գտնվելով՝ ասել են, որ իրենք մեր մոլորակից չեն:
Հիբրիդային այս նոր ռասան առաջացել է այլմոլորակայինների կողմից առևանգված և նրանց կողմից փորձարկման ենթարկված մարդկանցից: Մերի Ռոդվելն այսպիսի եզրակացության է հանգել բազմաթիվ հիպնոսներից հետո, որոնց ընթացքում երեխաներն ու նրանց մայրերը պատմել են, որ առևանգված են եղել այլմոլորակայինների կողմից: Ավելին, մանրամասնորեն նկարագրել են, թե ինչ է կատարվել իրենց հետ: Հիպնոսների այս մասնակիցների վկայություններն ապացուցում են, որ Երկիր մոլորակի վրա արդեն ապրում է մարդկանց նոր ռասա:
 
Հիպնոթերապևտն ասել է նաև, որ նրանց մտավոր ունակություններն ու դատելու կարողությունը շատ բարձր են: Բացի այդ, նրանք ունեն բազմափորձ անհատների գիտակցություն, և անսովոր այդ երեխաների ծնողներին պարզապես վախեցնում է այն հանգամանքը, որ իրենց մանկահասակ զավակները շատ հանգիստ դատողություններ են անում բարդ հարցերի շուրջ:
 
Մարդկային նոր՝ հիբրիդային ռասան մեզանից տարբերվում է իր աշխարհընկալմամբ: Ռոդվելը համոզված է, որ երեխաների մոտ ախտորոշվող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են Ասպերգերի (այսինքն՝ աուտիզմ, որի ժամանակ գործունեության ունակությունը համեմատաբար պահպանված է ) և Ուշադրության պակասի ու գերակտիվության համախտանիշները հաճախ պարզապես նշաններ են թաքնված ունակությունների, որոնք ներհատուկ են խառնածին այս մարդկանց:
 
Մենք կարող ենք նկատել տարբեր սերունդների ներկայացուցիչների միջև առկա էական տարբերությունները: Նոր սերունդները հոգեբանորեն ու ֆիզիկապես տարբերվում են իրենց ծնողներից: Մերի Ռոդվելը վստահ է, որ դա պայմանավորված է մարդկանց գեներում կատարվող որոշակի փոփոխություններով: Ու նրա համար ակնհայտ է, որ դա չի կարող տեղի ունենալ առանց արտաքին միջամտության: