«Պուտինին Քադաֆիի ճակատագիրն է սպասվում»

ՀԱՔԵՐՆԵՐԸ՝ ԿՈՄԿՈՒՍԻ ԱՆՈՒՆԻ՞Ց

Այսպիսի սկանդալային հայտարարություն են արել ռուս կոմունիստները (տեղեկացրել է gordonua.com -ը):
 
Վերջին օրերին հաճախակիացել են ՌԴ նախագահի հասցեին հնչող ոչ բարենպաստ կարծիքները: Ինչո՞վ է դա պայմանավորված: Թերևս Արևմուտքի սպառնալիքները բավական ազդեցիկ են ու հավատընծա այնքան, որ ոմանց փակ բերաններն են բացել, իսկ առանձին մեծահարուստների մղել են երկրափոխ լինել՝ պահպանելու նույն Պուտինի բարեհաճության շնորիվ կուտակած մլիոններն ու միլիարդները:
 
Կոմունիստներն, այս առումով կորցնելու ոչինչ չունեն, և ահա քաղաքական կանխագուշակություն են անում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կրկնել սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի, իսկ Ռուսաստանին՝ Լիբիայի ճակատագիրը:
 
- Երբ արդեն Պուտինը կհասկանա, որ առանց ՌԴ Կոմունիստական կուսակցության մշակած երկրի վերականգնման և զարգացման ծրագրի՝ անձամբ նրան և իր «շրջապատին» սպասում է Քադաֆիի ու նրա շրջապատի ճակատագիրը ...- չգիտես՝ սպառնացե՞լ, թե՞ գուշակել է ուղերձը:
 
Այս գրառումը հետագայում ջնջվել է, իսկ Կոմկուսի մամուլի ծառայության Անդրեյ Յուշչենկոն ղեկավար կատարվածը որակել է որպես ցանցահենների սադրանք : 
 
- Անկեղծ ասած, ես այդ մասին ձեզանից իմացա, իսկ գուցե դրանք ինչ-որ հաքերներ են: Առայժմ ես պատասխան չունեմ, թե ով է գրել այն, մենք խմբագրական խումբ ունենք... Ես առայժմ չգիտեմ, չեմ բացառում, որ կարող է՝ ինչ-որ մեկը կոտրել է, բայց որ դա լիովին անհեթեթություն է՝ ես համաձայն եմ, - ասել է Յուշչենկոն՝ «Շտորմ» պարբերականի մեկնաբանության մեջ:
 
Հաքերային հարձակումների մասին, սովորաբար, «գուցե»-ով չեն խոսում, որովհետև նրանց արածը ակնհայտ է լինում: Ո՜վ գիտե...