Կործանվեցին, զի ոչնչացրել էին մոլորակի միասնությունը

21-ԱՄՅԱ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆ ՄԱՆԿՈՒՑ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՐՍՅԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ

Արտասովոր երիտասարդ է վոլգոգրադցի Բորիս Կիպրիանանովիչը: Բորիսը շատ բան գիտի տիեզերական մարմիններիո հին քաղաքակրթությունների մասին և կարողանում է  կանխատեսել ապագան:
 
Նա պնդում է, որ անցյալում ինքն ապրում էր Մարսի վրա եւ պահպանել է հիշողություններն այդ և այլ մոլորակների մասին:
 
Մանուկ հասակից տղան հաճախ էր նստում լոտոսի դիրքով ու ծնողներին զարմացնում իր պատմություններով:
 
2-3 տարեկանում նա մանրամասներ էր պատմում Մարսի վրա ապրած իր նախորդ կյանքից, այլ մոլորակների, քաղաքակրթությունների, տարբեր տարածքների, տիեզերական նավերի կառուցվածքի մասին: Փոքրիկը սահուն կերպով թվարկում էր արեգակնային համակարգի մոլորակները ու դրանց արբանյակները:
 
Բորյան մարդկանց պատմում էր վերերկրյա քաղաքակրթությունների մասին, 3 մետր հասակ ունեցող մարդկանց հնագույն ցեղի գոյության, ապագա կլիմայի և համաշխարհային փոփոխությունների մասին:
 
Նրա խոսքերով՝ միջուկային պատերազմից հետո Մարսի վրա ամեն ինչ այրվել է: Կյանքն այնտեղ շարունակվում է, բայց աղետից և մթնոլորտի կորստից հետո մոլորակի բնակիչներն անցել են գետնի տակ:
 
Մարսեցիները չեն սիրում շնչել Երկրի օդը, քանի որ այն պարունակում է թթվածնի և ծերացում է առաջացնում: Նրանք շնչում են ածխաթթու գազ, այդ պատճառով էլ սրտաքնապես 30-35 տարեկանից ավելի մեծ չեն երևում: Երկրի վրա աստիճանաբար աճելու է մարսեցի երեխաների թիվը:
Մարդիկ հետաքրքրությամբ են լսում տղայի պատմությունները, բայց շատերը դրանք նրա երևակայությունն են համարում:
 
- Սակայն Բորիսի օգտագործած գիտական եզրույթներն ու հասկացությունները, օտարալեզու բառերը միայն նեղ մասնագետներն են հասկանում,- ասում է նրա մայրը՝ Նադեժդա Ալեքսանդրովնան:
 
Լեմուրիա և Պրոզերպինա
 
Իր նախորդ կյանքից  նա տիեզերանավի օդաչու է եղել և հաճախ է ուղևորվել Երկիր:
 
Այդ ժամանակ Երկրի վրա գոյություն է ունեցել Լեմուրիա մայրցամաքը, որտեղ ապրում էին մեր մարսեցու բարեկամը: Բայց հետո մայրցամաքը ջրի տակ է անցել, իսկ ընկերոջ ապրած շենքի վրա մեծ քար է ընկել՝ ջախջախելով մարդկանց:
 
Ինչու են հնադարյա քաղաքները հազարավոր տարիներ առաջ հանկարծակի ամայացել, և ինչու են դրանց փողոցներում հայտնաբերել կմախքներ՝ բարձր ռադիոակտիվությամբ: Կարո՞ղ է դա լինել ատոմի պայթյունի հետևանք ...
 
Տղային հուզել էր Էռնեստ Մուլդաշևի «Ումից ենք մենք առաջացել» գիրքը, որը երկար ուսումնասիրելուց հետո նա պատմել է ծնողներին, որ լեմուրիացիներն ապրել են 70 հազար տարի առաջ և ունեցել են 9 մետր հասակ:
Մի քանի ժամ Բորյան նրանց պատմել է լեմուրիացիների մշակույթի մասին: Մայրը զարմացել է, թե ինչպես է հիշում նա այս ամենը: 
 
- Այո, հիշում եմ, և ոչ ոք ինձ չի պատմել, ինքս եմ տեսել,- բացատրել է որդին: 
 
Դրանից հետո, ուսումնասիրելով  Մուլդաշևի մեկ այլ՝ «Աստվածների քաղաքի որոնումներում» գիրքը՝ նվիրված բուրգերին ու հնագույն դամբարաններին, Բորիսը հայտարարել է, որ մարդիկ նոր գիտելիքներ կգտնեն բուրգերից մեկում (բայց՝ ոչ Քեոփսի): 
 
- Երբ Սֆինքսը բացվի, կյանքը կփոխվի, - բացատրել է նա՝ միաժամանակ տեղեկացնելով, թե Մեծ Սֆինսը բացմելու մեխանիզմը ականջի ետնամասում է, բայց, տեղը հստակ չի հիշում:
 
Տղան պատմել է նաև հնագույն մեկ այլ մոլորակի՝ Պրոզերպինի մասին, որը կտորտանքների է վերածել ճառագայթը: Մոլորակի բնակիչները հեռատարհանվել են զուգահեռ աշխարհ և մարցիների հետ միասին դիտել են իրենց բնակավայրի վախճանը:
 
Մարդիկ սխալ են ապրում 
 
Նախկինում Բորյան հաճախ էր կանխատեսում որոշ իրադարձություններ, փողոցում մոտենում էր մարդկանց և զգուշացնում, որ դադարեցնեն որոշ գործեր, որոնք մասին չգիտեին օտարները: Ժողովուրդը ցնցված էր: Սակայն դասընկերները սկսեցին ծեծել տղային, որովհետև նա բոլորի նման չէր: Եվ տղան ստիպված էր հրաժարվել մարգարեություններից, որպեսզի չտարբերվի մյուսներից:
 
Խոսելով մարդկության ապագայի մասին, Բորիսը կանխասել է, որ նոր գիտելիքները հասանելի կլինեն միայն բարձր գիտակցության ունեցող մարդկանց:
 
Երբ հարցրել են, թե ինչու են մարդիկ հիվանդանում, նա պատասխանել է. 
 
- Որովհետև նրանք սխալ են ապրում, և դժբախտ են, քանի որ պետք է սպասեն իրենց «տիեզերական կեսերին», այլ ոչ թե խաթարեն ուրիշների ճակատագրերը:
 
Հարկավոր է բարի լինել. 
 
- Եթե ձեզ նվաստացնում ու վիրավորում են՝ նրանց շնորհակալություն հայտնեք ժպիտով: Գիտե՞ք, թե ինչու կործանվեցին լեմուրիացիները: Դրանում իմ մեղքն էլ կա: Նրանք հոգևոր զարգացում չէին ուզում, նրանք շեղվել էին ճանապարհից, ու դրանով ոչնչացրել էին մոլորակի միասնությունը: (Նյութի աղբյուրը՝ epochtimes.ru)