«Պուտինի մերձավոր շրջապատում չի մնացել հոգեպես նորմալ որևէ անձ»

ԻՍԿԱՊԵՍ՝ ԻՆՉՈ՞Վ Է ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ԱՅՍ ԱՄԵՆԸ

Սա կարծիքն ու պնդումն է մի մարդու, ով ինչ-որ չափով մոտ է Կրեմլին և հոգեբույժ է՝ առաջին մասնագիտացմամբ ու մասնագիտությամբ:
Նա համոզված է, որ իրականում դա կամ մոտավորապես նույնը նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, եթե անգամ դու ոչ Կրեմլի մերձավորներից ես, ոչ էլ հոգեբույժ:
 
Հետաքրքիր է, թե ինչով է ավարտվելու այս ամենը: Լավ է անվտանգ հեռավորություն պահպանել, բայց չէ՞ որ աշխարհն այնքան փոքր է դարձել ...
Այլ երկրներում այդպիսի հիվանդների համար գործում են իմպիչմենտի մեխանիզմներ (ի դեպ՝ իմպիչմենտը չի ենթադրում պաշտոնյայի պարտադիր ազատում զբաղեցրած պաշտոնից. դա պարզապես առաջին քայլն է այդ ճանապարհին-խմբ.), ընտրություններ, ազատ մամուլ և այլն: Եվ այստեղ խելագարների մի խումբ գրավել է ինքնաթիռը և փակվել խցիկում ... Իսկ ի՞նչ կլինի, եթե նրանք... ուղղություն տան ինքնաթիռին...
 
Նույնիսկ ցանկություն չկա մտածել այդ մասին: Սակայն շարժիչներից յուրաքանչյուրի մեջ արդեն խցկվել են նրանք ու կարծես փորձում են լուծել թևերի խնդիրը: 120 միլիոն պատանդներ սրահում փսլինք են ծամում. ևս 25 միլիոնը ցանկանում է դուրս գալ, բայց դռներն ամրափակված են, և պարաշյուտ էլ չկա: Ներքևում էլ պարապները երկյուղով դիտում են գահավիժող նախկին թռչող սարքի վտանգավոր զորավարժությունները: 
 
Գլխավոր բժիշկը նստարան է պատրաստել՝ հետնամասում խրոցակ թաքցնելով... Բայց դե հոգեբուժարանի թռչող կամիկաձեներին դա էլ չի օգնի... (Հրապարակման աղբյուրը՝ censoru.net)