Կաթոլիկների առաջնորդը Պապին մեղադրել է... սատանիզմին հարելու մեջ

ՀԱՎԱՏԱՆՔ, ԹԵ ՉԷ

Նախ փոքր-ինչ մանրամասնենք. սատանիզմը գաղափարական և փիլիսոփայական 
համոզմունքների մի խումբ է, որը հիմնված է Սատանայի կերպարի վրա։ 
Սատանիզմ ժամանակակից կրոնական ուսմունքը սկզբնավորվել է 1966 թվականին՝ Սատանայի եկեղեցու հիմնադրումից։ Մինչև հասարակայնացումը, սատանիզմը գոյություն է ունեցել որպես մեղադրանք, որը տարբեր քրիստոնեական խմբերի կողմից ուղղված է եղել ենթադրյալ գաղափարական հակառակորդների դեմ։
 
Սատանայական խմբերը բազմազան են։ Կան երկու հիմնական միտումներ՝ ոչ աթեիստական սատանիզմ և աթեիստական սատանիզմ։ Ոչ աթեիստական սատանիստները (սատանայապաշտները) որպես գերբնական աստվածություն պաշտում են Սատանային՝ նրան համարելով ոչ թե որպես ամենակարող, այլ հովվապետ։ Ի հակադրություն ոչ աթեիստական սատանիզմի, աթեիստական սատանիզմը Սատանային դիտարկում է որպես մարդկային որոշակի հատկանիշների խորհրդանիշ։
 
Եվ ահա Կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցնցող պնդում է տարածել՝ աղոթքի ժամանակ նրան երևացել է Աստված և հրամայել բոլոր քրիստոնյաներին զգուշացնել, որ Ֆրանցիսկոս պապը ... «չար» և «սուտ մարգարե» է:
Խոսքն ինչ-որ աննշան քահանայի մասին չէ, ում ճանաչում են աղանդավորական նեղ շրջանակում, այլ պարոն Թոմաս Վայնանդիի, ով մինչև վերջերս ղեկավարում էր Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների ասոցիացիայի (USCCB):
Թոմաս Վայնանդիի տեսիլքում, փաստորեն (եթե, իսկապես, դա եղել է) Աստծուց որոշակի «հատուկ նշան» է տրվել, որը պետք է դիտվի որպես «առաքելական մանդատ»: Սա Պարոն Վայնանդիին հուշել է իր հայտնութեան մասին գրել Վատիկանին՝ անձամբ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում: Դրանից հետո և ի պատասխան իր նամակի՝ նա անմիջապես զրկվել է բոլոր կոչումներից:  եկեղեցական համայնք
 
Վայնանդին նամակում մանրամասնորեն պատմել է իր հայտնության մասին, որի էությունն այն էր,որ Ֆրանցիսկի պապական իշխանությունը բնութագրվում է որպես «քրոնիկ խառնափնթորություն», «սահմանափակ դավանաբանություն» և «վախի մշակույթ», որոնց խնդիրը «Նոր Համաշխարհային Կարգի օրակարգն» առաջ տանելն է:
 
Վայնանդիի խոսքով՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ նույն ինքը Խորխե Մարիո Բերգոլիոն, իր բոլոր ուժերն ու ազդեցությունն օգտագործում է, որպեսզի իր հոտին հեռացնի քրիստոնեական ավանդական արժեքներից և ուղղորդի «սատանայական քաղաքականության» հուն (տեղեկացրել է v-shoke.com-ը):
 
Այս նամակը ստանալուց հետո Ֆրանցիսկոսի ներկայացուցիչները Վայնանդիին խնդրել են անհապաղ հրաժարական տալ, ինչը և նա արել է: Իսկ USCCB-ի նոր նախագահը շտապել է Վատիկան հավաստիացնել, որ ԱՄՆ-ի բոլոր եպիսկոպոսները հավատարիմ են Ֆրանցիսկոս Պապին:
 
Իր հայտնությունը Վայնանդին ստացել է անցյալ տարվա մայիսին, սակայն սկզբում նա դա քննարկել է միայն Ֆրանցիսկոս Պապի, այնուհետև՝  որոշ եպիսկոպոսների և ճեմարանական իր դասընկերների հետ: 
 
Հետագայում, սակայն, Վայնանդին կրկին տեսիլք է ունեցել, որից հետո նրա կյանքի մի շարք իրադարձություններ հաստատեցին իսկությունը ստացված նշանի, որը պահանջում էր, որպեսզի Վայնանդին հրապարակի, բոլորին հայտնի դարձնի ի վերուստ ստացած կարևոր տեղեկությունը: Ինչը և արել է պարոն Վայնանդին՝ The Catholic Thing's-ի միջոցով՝ պարզաբանելով՝
 
- Այսուհանդերձ, ես միշտ պատրաստվում էի դա հասանելի դարձնել հանրությանը, քանի որ զգում էի, որ իմ մտահոգություններից շատերը նույնն էին, ինչ մյուսներինը. Ահա թե ինչու  ես հրապարակավ հնչեցնում եմ այս ամենը: