Տասներեքամյա տղայի մարգարեությունը

ՆԱԽ ԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԼԻՆԵԼՈՒ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ԵՐԿԻՐԸ ԿԶԱՎԹԵՆ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ

Պարզվում է, որ ոչ բոլոր կլինիկական մահ տանողներն են սլանում դեպի լույսը կամ ընկնում խավարի անդունդը: Ոմանք այս ընթացքում հանդիպում են Բարձրագույն ուժերի հետ, որոնք նրանց ցույց են տալիս ապագան:
 
Հենց այդպես է պատահել ամերիկացի Ջերեմիի անունով տասամյա տղայի հետ: Այս հրաշալի փոքրիկը խեղդվել էր, բայց բժիշկները մի քանի օր նրա մարմինն արհեստականորեն կենդանի էին պահում՝ փորձելով նրան կյանք վերադարձնել: Հետո,  հասկանալով, որ դա անիմաստ է, նրանք անջատել են սարքը: Եվ իրական հրաշք է տեղի ունեցել՝ տղան սկսել է ինքնուրույն շնչել: Ավելին, արթնանալով՝ նա չէր կորցրել իր միտքն ու հիշողությունը, այլ ընդհակառակը, մյուս աշխարհից նա վերադարձել էր թարմացած և պայծառացած (տեղեկացրել է planetanovosti.com -ը): 
 
Դրանից հետո Ջերեմին ապրել է ևս երեք տարի և մահացել է այս տարվա հունվարին: Նրա վերակենդանացումից տեղյակ և տղայի հետ առնչված բոլոր մարդկանց և առաջին հերթին նրա ծնողների տպավորությամբ՝ տղան այն աշխարհից վերադարձվել է միայն այն նպատակով, որպեսզի հաղորդի այն տեղեկությունները, որոնք ստացել է Բարձրագույն ուժերից: Նաև՝ որպեսզի հանգստացնի  ծնողներին, ովքեր հիմա հասկանում են, որ իրենց որդին չի մահացել, այլ վերադարձել է Աստծո մոտ, ում հետ Ջերեմին հանդիպել է իր կլինիկական մահի ժամանակ:
 
Այն ժամանակ արթնանալով՝ տղան պատմել էր այդզարմանահրաշ հանդիպման մասին, և դա ամենալուսավոր պատմությունն էր, որը լսել են նրա հարազատները, ապա՝ հազարավոր ամերիկացիներ, իսկ հիմա արդեն՝ տասնյակ հազարավոր ինտերնետ օգտատերեր: Դատելով տղեկի պատմածներից՝ նա հանդիպել էր Հիսուս Քրիստոսին, իսկ բյուրեղային ու կատարյալ այն աշխարհում, ուր մի քանի օրով հայտնվել էր՝ նրա առջև շատ ճշմարտություններ էր բացել. ընդհուպ մինչև մեր մոլորակի ապագան: 
 
Իսկ այդ ապագան լավատեսության հիմքեր չի տալիս:
 
Ջերեմին ծնողներին պատմել է սարսափելի ապագայի մասին, որն ինքը տեսել է կլինիկական մահվան մահճում: Նրա խոսքերով՝ տարաշխարհիկ բոլոր եկվորները (այլմոլորակայինները – խմբ.) դիմակներով դևեր են: Այլմոլորակայինների միջև պատերազմ է սկսվելու. ընդ որում՝ Երկրի վրա: Մի քանի դևեր արդեն մեր մեջ են և սպասում են հարմար պահի, որպեսզի մոլորակի բնակչությունը ոչնչացնեն:
 
Ջերեմիի վկայությամբ՝ ամեն ինչ սկսվելու է մարդկության կողմից սանձազերծվելիք ատոմային պատերազմից: Այդ ժամանակ ուրիշները ևս թռչելու են մեր մոլորակ...  Հիմա մեր կողքին ապրող դևերից շատ ավելի հզորները: Այդ այլմոլորակայինների միջև պատերազմը է սկսվելու, իսկ մարդիկ ծառայելու են որպես շարքային հետևակազոր:
 
Ո՞վ գիտե, գուցե Բարձրյալն իսկապե՞ս արդարներ է փնտրում՝ ամենայն սրբություն ուրացող երկրաբնակներին ևս մեկ հորդոր հղելու...