Եկեղեցի՞ն է մղում մոլորության

ԲՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ ՉԻ ՈՐՈՇՈՒՄ ԾՆՎՈՂԻ ՍԵՌԸ

Անգլիայի Եկեղեցին նոր առաջարկներ է ներկայացրել Մեծ Բրիտանիայի 4.700 դպրոցների համար՝ կոչ անելով չպիտակավորել այն երեխաներին, որոնց վարքագիծը չի համապատասխանում գենդերային կարծրատիպերին: Այս մասին հայտնում է  Meduza-ն՝ վկայակոչելով The Guardian- ին:
 
Ուսուցիչներին և դպրոցների ղեկավարությանը Եկեղեցին խորհուրդ է տալիս հրաժարվել տրանսֆոբիա և հոմոֆոբիա (վախ, զզվանք, բարկություն համասեռականների հանդեպ), բիֆոբիա (բիսեքսուալ՝ երկսեռականութան կողմնորոշում ունեցող մարդկանց խտրականություն) ներշնչել՝ բացատրելով, որ մանկապարտեզի և տարրական դասարանների երեխաները պետք է հնարավորություն ունենան առանց դատաստանի ու ծաղրի «բազմաթիվ անձրևանոցներ փորձել» և հասկանալ, թե ովքեր են իրենք:
 
Անգլիայի եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Կենտերբերիյսկի Ջասթին Ուելբին հայտարարել է, որ հալածանք է այն հիմքով, բիֆոբիայի, հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ երեխաներին թունավորելը վնասակար է, ինչը կարող է հանգեցնել «հոգեկան լուրջ հիվանդությունների, ինքնամերժումի, ընկճախտի և ինքնասպանության»:
 
- Նոր կանոնները դպրոցներին կօգնեն փոխանցել քրիստոնեական սիրո, ուրախության և հաղթանակի պատգամը՝ առանց բացառության բոլորի հանդեպ, - հայտարարել է Ուելբին:
 
Հաղորդվում է (և այդպես էլ պետք է լիներ), որ ԼԳԲՏ շարժման ակտիվիստները ցնծությամբ են ընդունել Անգլիայի Եկեղեցու նոր խորհուրդները:
 
- Օրինակ, տղան կարող է հագնել բալետի պարուհու կիսաշրջազգեստ, արքայադստեր թագ և բարձրակրունկ կոշիկներ: Իսկ աղջիկը՝ հրշեջի սաղավարտ, գործիքներ պահելու գրպաններով գոտին կամ սուպերհերոսի թիկնոց՝ առանց որևէ դատապարտման (մեծահասակների կողմից), - ասվել է Անգլիայի եկեղեցու առաջարկություններում:
 
Հիշեցնենք, որ Անգլիայի եկեղեցին ամենամեծ կրթական կառույցն է Մեծ Բրիտանիայում: Դրան են պատկանում 4.700 դպրոցներ և ակադեմիաներ, որոնցում կրթություն է ստանում շուրջ մեկ միլիոն աշակերտ: