«Ռուսաստանում չկա նախագահ»
ԱՐԿԱԴԻ ԲԱԲՉԵՆԿՈՆ ԽՈՍԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՄԱՍԻՆ

Ավելի համարձակ ու անկե՞ղծ են լրագրողները, թե՞ մասնագիտական պարտքի գիտակցումն է մղում՝ հասարակությունից ավելի շուտ նկատել շատ մանրամասներ և իրենցից էլ ավելի լավատեղյակ ուրիշներից առաջ արտահայտել սեփական նկատառումները:
Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն, օրինակ, համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում կա միայն իշխանությունը ուժային ճանապարհով գրավելու սցենարը: Այս լրագրողը միշտ խիստ է արտահայտվում Ռուսաստանի Դաշնության մասին՝ ասել է, որ այնտեղ չկան ընտրություններ, քանի որ դա դաշնային պետություն չէ. (տեղեկացրել է NewRezeme.org-ը՝ վկայակոչելով censoru.net-ի հրապարակումը).
- Քանի որ Ռուսաստանում ընտրություններ չկան: Հասկանո՞ւմ եք, ինձ համար ինքնին ծիծաղելի է, երբ ես լսում եմ «Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններ» ձևակերպումը, քանի որ ոչ մի Ռուսաստանի Դաշնություն չկա: Ռուսաստանը դաշնային պետություն չէ: Այն միատարր պետություն է, որը ղեկավարվում է ոչ թե մեկ կենտրոնից, այլ մեկ անձի ձեռքով, - ասել է Բաբչենկոն:
Լրագրողի կարծիքով Ռուսաստանում գոյություն ունի միայն իշխանության բռնազավթման ուժային սցենար:
- Ռուսաստանում ոչ մի նախագահ էլ չկա, քանի որ նախագահը ընտրովի պաշտոն է: Պուտինը իշխանության զավթիչ է: 2012 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ իշխանության ուժային զավթում: Ես պնդում եմ այդ ձևակերպում՝ հենց ուժային: Որովհետև նրանք, ովքեր այն ժամանակ Մոսկվայում էին, տեսել են, թե ինչպես էր մայրաքաղաքի կենտրոնը լցված զինվորականներով, ուժայիններով, ոստիկանությամբ և այլն: Հետևաբար՝ ընտրություններ չկան: Կա Վլադիմիր Վլադիմիրովին գահին վերանշանակելու հատուկ գործողություն,- հավելել է Արկադին:
Լրագրողը կարծում է, որ Ռուսաստանում արդար ընտրություններ չկան՝
- Ռուսաստանում ընտրությունների մասին խոսելու համար, նախ պետք է հասնել այդ ընտրությունները: Բայց չկա նման ռեսուրս:
2012 թվականին բացվեց հնարավորության պատուհանը: Դա փոքր էր: Անհասկանալի է, թե ինչ տեղի ունեցավ. այն բացվեց, բայց չօգտագործվեց: Եվ վերջ:
Այժմ ընտրություններ չկան: Մենք ընտրությունների մասին խոսել չենք կարող: Սա ևս մեկ հատուկ գործողություն է՝ նշանակում է Վլադիմիր Վլադիմիրովիչին գահին վերանշանակելու: Եվ, անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչու է դա պետք:
Նրա փոխարեն ես արդեն կհայտարարեի միապետություն, ինքս ինձ կհռչակեի ցկյանս ցար և կդադարեի զբաղվել այս անհեթեթությամբ, - ամփոփել է Բաբչենկոն: