Հրահեղուկ թակարդները լուրջ վտանգ են

Գիտնականների ներկայացրած քարտեզը անհուն տիեզերքում մեր միակ ապաստան Երկրի մասին շատ բան է պատմում, որից գուցե հնարավոր լինի դասեր քաղել:
 
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբը ներկայացրել է Երկրագնդի վրա երբևէ գործած ամենախոշոր հրաբուխների քարտեզը: Գիտնականների հետազոտության համաձայն վերջին երկուսուկես միլիարդ տարվա ընթացքում գերհսկա հրաբուխների 15 ժայթքում է եղել, որոնց պատճառով նույն թվով խոշոր թակարդ-մարզեր են ձևավորվել (տեղեկացրել է «Nature News»-ը): Նման ամենահին մարզը մոտավորապես 2,42 միլիարդ տարի առաջ ի հայտ է եկել Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում, որտեղ այժմ գտնվում է Յելոունսթոուն (անգլերենից թարգմանած՝ դեղին քար) հրաբուխը: 
 
Գերհսկա հրաբուխը սովորականից նրանով է տարբերվում, որ ժայթքելով՝ համընդհանուր եղանակային փոփոխություններ է առաջացնում: Դրա պատճառն արտաքին միջավայր հորդացող տրիլիոն տոննայից ավելի նյութի քանակն է: Այդ նյութերը մթնոլորտ նետվելով՝ փոխում են նրա ֆիզիկական կազմը՝ փակելով արևի ճառագայթների ճանապարհը, իսկ մոլորակի մակերևույթին ստեղծում են այսպես կոչված հրահեղուկ թակարդներ:  
 
Որքան էլ մարդկությունն իրեն նման աղետներից ապահովված է զգում, միևնույն է՝ մեր օրերում նույնպես այդպիսի վտանգներից երկրագունդը զերծ չէ: Հիշենք Եվրոպայում վերջին տարիներին ակտիվացած հրաբուխների մասին: Տարբեր համացանցային նյութեր էլ արդեն մի քանի տարի է՝ գուժում են, թե վերը նշված Յելոունսթոուն հրաբխի հզոր ժայթքումից ամերիկյան աշխարհամասը խիստ տուժելու է, որին հետևելու են շատ այլ ցամաքային տարածքների կործանումն ու ամայացումը: Բոլոր դեպքերոմ՝ գիտնականների ներկայացրած քարտեզը անհուն տիեզերքում մեր միակ ապաստան Երկրի մասին շատ բան է պատմում, որից գուցե հնարավոր լինի դասեր քաղել: Չնայած՝ հրաբխի ժայթքումն ինչքան էլ մեծ վնասներ հասցնելու լինի, մարդու գործունեության հետևանք պատերազմերին ու ահաբեկչությանը դժվար թե հասնեն…