Մեր օրերի Ժակ Պագանելը

Ամստերդամցի մի զբոսաշրջիկ Ավստրալիայի փոխարեն Կանադա է մեկնել: Միլան Շիփեր անունով հոլանդացուն շփոթության մեջ է գցել այդ երկու երկրներում գտնվող քաղաքների նույնանունությունը: Այսպիսով՝ ավստրալական Սիդնեյ ուղևորվելու փոխարեն նրա հայտնվել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Սիդնեյ բնակավայրում: Միայն Տորոնտոյում, նկատելով, որ պետք է ուղևորությունը շարունակի շատ թեթև ինքնաթիռով, նա կասկածել է, թե դրանով ինչպես է հնարավոր Ավստրալիա թռչել: Իսկ «Էյր Կանադա» ավիաընկերության ինքնաթիռով թռիչքի ժամանակ նկատելով չվերթի քարտեզը՝ հասկացել է, որ վայրէջքից հետո ոտքն Ավստրալիայի հողին չի դնելու:

 Երբ Շիփերը Ամստերդամ է վերադարձել, «Էյր Կանադա» ավիաընկերությունը նրան առաջարկել է որպես փոխհատուցում անվճար տոմս տրամադրել դեպի Ավստրալիա: Ահա այսպես, Ժյուլ Վեռնի հայտնի հերոսի նման, հոլանդացին մեծ հաշվով շփոթվեց, սակայն ի վերջո նպատակին հասավ: Չէ՞ որ Ավստրալիա ուղևորությունը նրան հասանելի դարձավ առանց հետագա ծախսերի:  

Իսկ ավիաթռիչքների սիրահար մյուս մարդանց համար սա թերևս խրատ է՝ ինքնաթիռ նստելուց առաջ ապահովի՛ր, որ գրպանումդ բավականաչափ գումար լինի, որպեսզի եթե հանկարծ սխալ ինքնաթիռի տոմս ես գնել, կարողանաս տուն վերադառնալ աշխարհի ով իմանա ինչ անհայտ անկյունից…