Մշակութային կամուրջ

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ և ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թ. հունիսի 28-ից հուլիսի 11-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կկայանան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները:
 
Նախագծի կազմակերպիչներն են՝  Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:
Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները:
 
Նվագախումբը հունիսի 30-ին համերգներով հանդես կգա Մարսելում, հուլիսի 5-ին՝ Վա¬լանսում, հուլիսի 7-ին՝ Ռոմանում, հուլիսի 8-ին՝ Ժնևում, հուլիսի 9-ին՝  Լիոնում:
Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
 
Նախագծի շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր՝  Հայաստանից ժամանած առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև` գիտաճա¬նա¬չողական այցելություններ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մշակութային օջախներ:
 
Հիշեցնենք, որ Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խա¬չա-տրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան: