65-ամյա Պարի պետականը
ՀՈԲԵԼՅԱՆ
Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը դեկտեմբերի 28-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպի հոբելյանի նվիրված համերգային երեկո։
![](/files/uploads/2023/12/607-38070136893366144b44964a83b9a1c7.jpg)
Կարմիր գորգ, լուսային և ձայնային նոր էֆեկտներ, ժամանակակից մոտեցում, նոր պաստառներ․ սպասվում է հիրավի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։
Սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր՝ թե՛ ժանրային իմաստով, թե՛ նաև տարբեր տարիների անսամբլի անդամ եղած արտիստների մասով։
Համերգային այս տոնի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է։ Երաժշտական մասի ղեկավար՝ Հայկ Գրիգորյան։ Բալետմայստեր՝ Աննա Քալաշյան։ Գլխավոր բալետմայստեր ՝ Ասատուր Քալաշյան։
Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 28 միլիոն դրամ է հատկացրել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ և աքսեսուարներ ձեռք բերելու նպատակով: Այդ հագուստներն առաջին անգամ կցուցադրվեն հենց հոբելյանական երեկոյի ընթացքում։