Պետական աջակցությամբ վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին
ՊԵՂՎՈՒՄ Է ՈՍԿԵՀԱՏԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԸ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին:
ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:

Հաջորդ այցելված հուշարձանը Ոսկեհատի դամբարանադաշտն էր, որտեղ արդեն մի քանի ամիս պեղումներ է իրականացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը: Աշխատանքային խումբը ծանոթացել է պեղումների ընթացքին և արդյունքներին:
Այցի վերջին կանգառը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին էր, որի արևմտյան պատի մի հատված փլուզվել էր մոտ մեկ ամիս առաջ: Նախատեսվում է փլուզված հատվածը հրատապ վերականգնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներուվ: