Մեծ գրողի անվան մրցույթ՝ նոր զարկ տալու լեռներում մնացած նրա սրտին

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-115

 
Օտարության մեջ ծնված, մանկությունից անհայր ու չարքաշ կյանքով ապրած, աշխատասեր  գրքասեր ու հայրենաբաղձ երիտասարդը՝ Վիլյամ Սարոյանը, 26 տարեկանում տպագրելով իր «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա․․․» պատմվածքների առաջին ժողովածուն, միանգամից ճանաչվեց ու ընդունվեց Ամերիկայի խստապահանջ հասարակության կողմից։ 
 
1939 թվականին «Կյանքիդ ժամանակը» թատերգության համար Սարոյանն արժանացավ Նյու Յորքի քննադատների դրվատանքին և մրցանակների, որոնցից  հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին։ Այս և այլ մանրամասներ հայտնի են մեզ՝ հայերիս և ոչ միայն հայերիս, այլև հանուր հանրությանը՝ աշխարհի տարբեր ծագերում։ Սրա վկայությունն է Սարոյանի անձի հանդեպ չմարող հետաքրքրությունը, որն արտահայտվում է նաև նրա անունը կրող «Իմ սիրտը լեռներում է» մրցույթին մասնակցությամբ։
     
Մենք՝ հայերս, մշտապես կառչած լինելով մեր արմատներից, հիշում ենք մեր հեռավոր և ոչ հեռավոր նախնիներին, որոնցից մեկն էլ Վիլյամ Սարոյանն է։ Այս էր հիմնական պատճառը, որ 2022 թվականին Հյուսիսային Ամերիկայի գրողների միության Հայկական բաժանմունքը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ իրականացնել մեծ գրողի անվան մրցույթ, և նոր զարկ տալ լեռներում մնացած նրա սրտին։
     
Աննախադեպ հաջող ընթացք ունեցավ մրցույթը՝ իր շուրջ համախմբելով տարբեր ազգերի ներկայացուցիչ գրողների, ովքեր սիրում ու գնահատում են համաշխարհային գրականության հայազգի գործչին։ Մոլդովա, Հնդկաստան, Չինաստան, Վիետնամ, Ռուսաստան, Ուկրաինա, Ամերիկա, Բելառուս, Ավստրալիա, Վրաստան, Իսրայել.... կարելի է շարունակել ցանկը՝ արդեն հետևում մնացած մրցույթի աշխարհագրության։ Այսօր ևս իրականացվում է մրցույթը և այն կիրականացվի էլի ու էլի, քանզի մենք էլ սրտով Սարոյանի հետ ենք։
     
Սարոյանի ո՛չ միայն սիրտն է հայոց  լեռներում, այլև հոգին և այն ներշնչանքը, որով հայրենասիրական պարզ, բայց հաստատուն ընկալումներով, ներծծված են Սարոյանաճանաչ հայորդիները։ 
   
Սարոյանի ու իր թողած ժառանգության մասին շատ ու շատ կարելի է խոսել, բայց այս հակիրճ անդրադարձը լոկ սրտի խոսք է ուղղված մերօրյա մարդուն ու նաև իրեն՝ Սարոյանին՝ ծննդյան 115 ամյակի օրով։ 
 
Արգամ ԱՓՐԻԿՅԱՆ
Վ. Սարոյանի անվան «Իմ սիրտը լեռներում է» 
ամենամյա մրցույթի նախագահ, բանաստեղծ
 
 
УИЛЬЯМ САРОЯН - 115
   
Родившийся на чужбине, живший с детства без отца, трудолюбивый книголюб и тоскующий по родине молодой человек, Уильям Сароян, в 26 лет издав свой первый сборник рассказов «Отважный молодой человек на летающей трапеции», сразу же был признан и принят строгим обществом Америки.
 
В 1939 году Сароян был удостоен признаний критиков Нью-Йорка и премий, от которых отказался, мотивируя это тем, что государство не должно вмешиваться в произведения литературы. Эти и другие подробности известны нам, армянам и не только армянам, но и всему обществу в разных уголках мира. Свидетельством этому является не угасающий интерес к личности Сарояна, который выражается также в участии в конкурсе «Мое сердце в горах», носящем его имя.
 
Мы, армяне, всегда цепляясь за свои корни, помним наших далеких и не далеких предков, одним из которых является Вильям Сароян. Это было основной причиной того, что в 2022 году Армянское отделение Союза писателей Северной Америки выступило с инициативой провести конкурс имени великого писателя и дать новый импульс оставшемуся в горах его сердцу.
 
Конкурс прошел беспрецедентно успешно, объединив вокруг себя писателей из разных национальностей, которые любят и ценят и почитают деятеля мировой литературы армянского происхождения. Молдова, Индия, Китай, Вьетнам, Россия, Украина, Америка, Беларусь, Австралия, Грузия, Израиль.... можно продолжить список географии уже за оставшейся в прошлом конкурса. Сегодня также проводится конкурс, и он будет проводиться снова и снова, поскольку мы сердцем с Сарояном.
 
Не только сердце Сарояна в армянских горах, но и душа и то вдохновение, которым в простых, но твердых восприятиях патриотизма проникнуты известные сыны Армении. О сарояне и оставленном им наследии можно говорить очень много, но это краткое обращение-всего лишь слово сердца к человеку нашего времени и к нему, Сарояну, в день его 115-летия. 
 
Аргам АПРИКЯН 
Председатель ежегоднсерд литературного конкурса   
«Мое сердце в горах» и мени В. Сарояна, поэт