«Մրցատյանի համակրանք»՝ «Տարվա լավագույն» տիտղոսի փոխարեն

Այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից իրականացվող «Հայ գիր» ամենամյա գրական մրցույթի փակման արարողությունը, հայտնի դարձան մրցանակակիրները։ Նախորդ տարիներին մրցույթն իրականացվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանի ներկայացուցչության կողմից։ Այս տարի, առաջին անգամ մրցույթն իրականացնելու հանձնառությունը ստանձնեց Հայաստանի մշակույթի գործիչների միությունը՝ համագործակցությամբ Երգիծաբանների համահայկական միության և Հայ դրամատուրգների միության հետ։
 
Ի տարբերություն նախորդ տարիների՝ «Տարվա լավագույն» տիտղոս այս տարի որևէ մեկի չտրվեց․ ոչ այն պատճառով, որ լավագույնները չհայտնաբերվեցին, այլ՝ որովհետև բոլոր մասնակիցները արժանացել էին մրցատյանի բարձր գնահատականին, ուստի միություների ղեկավարների որոշմամբ մրցանակակիրներն արժանացան «Մրցատյանի համակրանք» հավաստագրի։
 
«Պոեզիա» անվանակարգում 2023 թվականին «Մրցատյանի համակրանքի» արժանացած գրողներն են Իրինա Արամյանը, Արգամ Ափրիկյանը, Նարեկ Առաքելյանը, Գոռ Պողոսյանը, Սյուզի Երիմյանը, Մարիամ Թադևոսյանը, «Արձակ» անվանակարգում՝ Սուրեն Հայրապետյանը, Գայանե Օհանյանը, Հայկ Մելքոնյանը, «Մանկագրություն» անվանակարգում՝ Գոհար Ապիտոնյանը և Լյուդմիլա Շելլունցը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս-Մուշեղյանը)։
 
Մրցանակակիրների հավաստագրերը շնորհեցին Հայաստանի մշակույթի գործիչների միության և Հայ դրամատուրգների միության նախագահ Գուրգեն Բալայանը և Երգիծաբանների համահայկական միության նախագահ Սուրեն Գրիգորը։
 
27 мая состоялась церемония закрытия ежегодного литературного конкурса «Армянская письменность», проводимого Союзом деятелей культуры Армении. В предыдущие годы конкурс проводился армянским представительством Союза армянских писателей Калифорнии. В этом году, впервые, обязательство по проведению конкурса взял на себя Союз деятелей культуры Армении в сотрудничестве с Всеармянским Союзом сатириков и Союзом армянских драматургов.
 
В отличие от предыдущих лет, звание «Лучший года» в этом году никому не было присвоено, не потому, что лучшие не были найдены, а потому, что все участники удостоились высокой оценки жюри, поэтому по решению руководителей союзов призеры удостоились сертификата «симпатии жюри».
 
В номинации «Поэзия» в 2023 году удостоились «Симпатий жюри» писатели: Ирина Арамян, Аргам Априкян, Нарек Аракелян, Гор Погосян, Сюзи Еримян, Мариам Тадевосян, в номинации «Проза»-Сурен Айрапетян, Гаяне Оганян, Айк Мелконян, в номинации «Детская литература» - Гоар Апитонян и Людмила Шеллунц, в номинации  «Драматургия» - Мушег Мхитарян (Мхитар Мос-Мушегян).
 
Сертификаты лауреатов вручили председатель Союза деятелей культуры Армении и Союза армянских драматургов Гурген Балаян и председатель Всеармянского Союза сатириков Сурен Григор.