Ամփոփվել են Վլ․ Արսենևի անվան միջազգային մրցույթի արդյունքները

2023 թվականի հունվարի 10-ին Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիան ամփոփեց  Վլադիմիր Արսենևի անվան միջազգային մրցույթի արդյունքները։
 
տարբեր անվանակարգերում հաղթական հորիզոնականներ  զբաղեցրին նաև հայազգի դպրոցահասակ երեխաները և մեծահասակ գրողները՝ Հայաստանից, Արցախից և Ռուսաստանի Դաշնությունից, որոնց աշխատանքները ներկայացվել էին 2022 թվականի ընթացքում՝ Հայաստանում և Արցախում Ակադեմիայի մրցույթային Կազմկոմիտեի ղեկավարության (Կազմկոմիտեի ղեկավար՝ Մուշեղ Մովսեսի Մխիթարյան, Կազմկոմիտեի ղեկավարի տեղակալ Արցախում՝ Սոֆյա Վազգենի Սարգսյան, կազմկոմիտեի ղեկավարի տեղակալ Հայաստանում՝ Գուրգեն Գևորգի Բալայան) կողմից։
 
Ակադեմիան չի մոռացել նաև Մրցույթի Հայաստանյան գործընկերներին, որոնք աջակցել են դրա իրականացմանը, որպես ինֆորմացիոն աջակից։ Այսպես, ի թիվս միջազգային մի շարք օտարերկրյա հեղինակավոր լրատվամիջոցների, շնորհակալագրերի են արժանացել «Ավանգարդ», «Գոլոս Արմենիի» և Արցախի` «Ստեփանակերտ» թերթերը։
 
Այս օրերին, երբ Արցախը շրջափակման մեջ է, սակայն արցախցու հոգին անկոտրում է, ինչպես բոլոր ժամանակներում, անչափ ուրախալի էր իմանալ, և աշխարհով մեկ տարածել, որ արցախաբնակ հերոսական հա՛յ ժողովրդի նորահաս զավակները ևս հաղթական հորիզոնականներ են զբաղեցրել, իրենց հերոսական  ստեղծագործություններով։
 
Այսպես․ «Շարադրություն հանձնարարված թեմայով» անվանակարգում «ЗОЛОТАЯ ДЕТСКАЯ РУССКАЯ ПРОЗА АРМЕНИИ И АРЦАХА» Սուպեր Գրան-պրի հատուկ Դիպլոմի են արժանացել Ստեփանակերտի Ա․ Սախարովի անվան դպրոցի աշակերտ Անգելինա Ավանեսյանը (14տ․), «Ես եմ Արցախը» շարադրության համար, նույն դպրոցի սան՝ Անի Գրիգորյանը (13տ․), «Իմ հայրենիքը՝ Արցախ» շարադրության համար, և Ստեփանակերտի Ե․ Չարենցի անվան դպրոցի սան Մարիամ Պողոսյանը (12տ․), «Իմ հայրենիքը՝ Արցախ» շարադրության համար։ Նույն անվանակարգում «АРЦАХ – РОДИНА ГЕРОЕВ!» Գրան-Պրիի են արժանացել՝ Ստեփանակերտի Ե․ Չարենցի անվան դպրոցի աշակերտ Արտյոմ Հայրապետյանը (14տ․), «Իմ հայրենիքը» շարադրության համար, Ստեփանակերտի Ա․ Ղուլյանի անվան դպրոցի աշակերտ Արման Հակոբջանյանը (13տ․), «Իմ հայրենիքը» շարադրության համար, Ստեփանակերտի Ա․Բալասանյանի անվան դպրոցի աշակերտուհի Յանա Բեգլարյանը (12տ․), «Իմ հայրենիքը» շարադրության համար։
 
Առաջին հորիզոնականն են զբաղեցրել Ստեփանակերտի Ա․ Սախարովի անվան դպրոցի աշակերտուհի Մելինե Օսիպյանը (13տ․), Ստեփանակերտի Ա․Բալասանյանի անվան դպրոցի աշակերտ Հայկ Աղաբեկյանը (15տ․) և Ստեփանակերտի համար 1 դպրոցի աշակերտուհի Անիտա Ստեփանյանը  (15տ․)՝ «Իմ հայրենիքը» թեմայով շարադրությունների համար։
 
Երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Ստեփանակերտի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմաթիկական դպրոցի աշակերտ Արման Բեգլարյանը (13տ․), նույն դպրոցի աշակերտ Ալբերտ Ավագյանը (13տ․) և Ստեփանակերտի Ա․ Ղուլյանի անվան դպրոցի աշակերտուհի Մարիամ Ալավերդյանը  (13տ․), «Իմ հայրենիքը» թեմայով  շարադրությունների համար։
 
Նույն թեմայով շարադրությունների համար երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Ստեփանակերտի Ա․ Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցի աշակերտուհի Յուլիա Բաղրամյանը (9տ․) և Ստեփանակերտի համար 1  դպրոցի աշակերտուհի՝ Լիլի Համբարձումովան (15տ․)։
 
Ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիդորովի կողմից «Վ․ Արսենևի անվան մանկական, պատմա-գեղարվեստական մրցույթի իրականացմանը աջակցելու համար» պատվոգիր է շնորհվել Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանին։ Շնորհակալագրերի են աժանացել մրցանակակիր աշակերտների ուսուցիչներ Նարինե Բաբայանը, Անժելա Ֆարամազյանը, Էլզա Խաչատրյանը, Անաիդա Դոլուխանյանը, Լիանա Հակոբջանյանը, Նունե Ավետիսյանը, Իննա Բախշիյանը, Անահիտ Ավետիսյանը, Անաիդա Շահնազարյանը և Լիլիթ Հարությունյանը։
 
Սակայն, այսքանով Արցախի մեր հայրենակիցների հաջողությունները մշակութային այս կարևոր իրադարձության շրջանակներում չեն սահմանափակվում․
«ДЕТИ  –  ПОСЛЫ  МИРА» անվանակարգում հատուկ Դիպլոմների են արժանացել Ստեփանակերտի Ա․ Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցի աշակերտուհի Մարիաննա Բաբայանը  (15տ․)՝ «Իմ Արցախ, իմ Հայաստան, Իմ հայրենիք» հեղինակային պատմվածքի համար, նույն դպրոցի աշակերտներ Ալիսա Ղազարյանը  (15տ․)՝ «Իմ քաղաքն ու իմ Արցախը» հեղինակային պատմվածքի համար, Իլոնա Ստեփանյանը (15տ․)՝ «Իմ հայրենիք, իմ Արցախ» հեղինակային պատմվածքի համար և Յանա Աղաբեկյանը (15տ․)՝ «Արցախ՝ իմ հայրենիք» հեղինակային պատմվածքի համար։
 
Անմասն չեն մնացել մեր հայրենակից փոքրիկները Ռուսաստանի Դաշնությունից։
«ВЕРЮ В РОДИНЫ ТАЙНУЮ СИЛУ»  անվանակարգում հատուկ Դիպլոմների են արժանացել Տինդա քաղաքի «Սերունդ» հայկական դպրոցի աշակերտներ Սոֆյա Մայիլյանը (12տ․)՝ Հովհաննես Շիրազի բանաստեղծությունների կատարման համար, Արմեն Սուքիասյանը (15տ․) և Աննա Մայիլյանը (14տ․)՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների կատարման համար։
 
Ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիդորովի կողմից շնորհակալագրերի են արժանացել Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսներ, Հայաստանում և Արցախում Ակադեմիայի մրցութային կազմկոմիտեի ղեկավար Մուշեղ Մովսեսի Մխիթարյանը (Մխիթար Մոս-Մուշեղյան), Կազմկոմիտեի ղեկավարի Արցախի հարցերով տեղակալ՝ Սոֆյա Վազգենի Սարգսյանը, կազմկոմիտեի ղեկավարի Հայաստանի հարցերով տեղակալ Գուրգեն Գևորգի Բալայանը։ Մրցույթի իրականացմաը աջակցության համար շնորհակալագրեր են շնորհվել Նարեկ Ֆրունզիկի Մարտիրոսյանին, Մշակույթի գործիչների Միությանը, ինչպես նաև անվանակարգերում հաղթող ճանաչված երեխաների ուսուցիչներ Ստելլա Առաքելյանին (Ստեփանակերտ) և Արմինե Մելքումյանին (Տինդա)։
 
Մրցույթում հորիզոնականներ են զբաղեցրել նաև մեծահասակ հայ գրողներ․ մասնավորապես՝ բանաստեղծուհի Իրինա Արամյան Մկրտչյանն արժանացել է «СОВРЕМЕННАЯ КЛАССИЧЕСКАЯ ПОЭЗИЯ АРМЕНИИ» հատուկ Դիպլոմի։
Արձակ անվանակարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել մեր հայրենակցուհի Արմինե Վաղրամյանը (Արմինե Պահլավունի) «Выбор» և «Победа» պատմվածքների համար։
 
«НИ ДНЯ БЕЗ ВДОХНОВЕНИЯ» անվանակարգում հատուկ Դիպլոմի են արժանացել՝ Գուրգեն Միքայելյանը՝ «Առանց ստամոքսի քաղաքը» պատմվածքի համար և Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս-Մուշեղյան) «Կոշիկներ» պատմվածքի համար։
 
«Դրամատուրգիա» անվանակարգում «ЛУЧШАЯ СОВРЕМЕННАЯ ДРАМАТУРГИЯ АРМЕНИИ» հատուկ Դիպլոմի է արժանացել Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս-Մուշեղյան) «Метаморфозы старого человека» պիեսի համար։
 
Որպես Ակադեմիայի անդամ և Հայաստանում ու Արցախում մրցութային կազմկոմիտեի ղեկավար՝ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում․ առաջին հերթին Ակադեմիայի նախագահությանը՝ նախագահ Ա․ Սիդորովին, փոխնախագահ Տ․ Զիմիչին, Միջազգային ժյուրիի անդամ մեր գործընկերներին, Արցախի և Հայաստանի Հանրապետություններում իմ տեղակալներ Սոֆյա Սարգսյանին և Գուրգեն Բալայանին, Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնին, դպրոցների ուսուցիչներին և լրատվամիջոցներին, որոնք մշտապես լուսաբանել են մեր աշխատանքը՝ Վ․ Արսենևի անվան մրցույթի կազմակերպչական աշխատանքը իրականացնելիս։
 
Ես մեծ ձեռքբերում եմ համարում մեր հայրենակիցների, առավելապես մեր երեխաների ձեռքբերումները այս մրցույթում։ Մեծ հպարտությամբ ու գոհունակությամբ կարդացի արդյունքները, քանի որ նորահաս այս սերունդը մեր փոքրիկ հայրենիքի մեծ ապագան է։
 
Սիրով շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին, մաղթելով նորանոր հաջողություններ կյանքում։ Ես ուզում եմ, որ Արցախի մեր փոքրիկներն իմանան, որ իրենց պատմվածքներով, շարադրություններվ ու կատարումներով կարողացել են հուզել միջազգային ժյուրիի անդամներին, կարողացել են ցույց տալ արցախցու հերոսական ոգին, որպեսզի՝ ով չգիտեր՝ իմանա։ Ողջ լերուք ամենքդ։ 
 
Ապագայի հանդեպ մեծ հավատով՝
Մուշեղ Մովսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆ
(ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ)
 
ԱՌԳՄԱ Ակադեմիկոս,
Ակադեմիայի մրցութային կազմկոմիտեի
ղեկավար ՀՀ-ում և ԱՀ-ում
 
 
Լուսանկարում՝  Սոֆյա Սարգսյան, Մուշեղ Մխիթարյան և Գուրգեն Բալայան