«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ»

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Վաղը՝ հուլիսի 20-ին, Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա  միջոցառում՝ նվիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 94-ամյակին ( տեղեկացնում էՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը): 
 
Կցուցադրվի Արամ Աբրահամյանի հավաքածուում իր արժանվույն տեղը գրավող «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» հայտնի կտավը։ 
 
Երեկոյի ընթացքում արվեստաբանական իրենց խոհերով կկիսվեն  նկարչի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, արվեստագետներ Արա Հայթայանը և Նազարեթ Կարոյանը։ 
 
Համերգային մասում հանդես կգա Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը՝ խմբավար Մարինե Ավետիսյանի ղեկավարությամբ և դաշնակահար Հռիփսիմե Ումրշատյանի նվագակցությամբ։
 
Նշենք, որ «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» ստեղծագործությունը 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացվել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանում՝ նկարչի 85-ամյա հոբելյանին նվիրված   «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսին: Պատկերագրքի և պաստառների համար Մորիցբուրգի թանգարանի կողմից ընտրվել է  Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) գտնվող Մինաս Ավետիսյանի  «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» միակ ստեղծագործությունը: