ԲԱ ՈՐ ՀԱՆԿԱՐԾ...

Մնում է ասել՝ Տերը չարասցե՛

Եթե հանկարծ հնդկական որևէ հեռուստաալիք էլ ցանկանա հայկական սերիալներից մեկը ցույց տալ, նրանց հեռուստադիտողին հետո ո՞նց ենք ասելու, թե մշակույթ արարող,  ազգային կերպար կերտած ու քաղաքակրթության ակունքներից եկող ժողովուրդ ենք, այլ ոչ թե իրար հոշոտող, մարդուն ու մարդկային արժեքները մանրադրամի վերածող ցեղախումբ:

 

Հայաստանի հեռուստաեթերն այսօր ուղղակի ողողված է հնդկական սերիալներով: Իհարկե, սա բացասական կողմ էլ ունի, սակայն դրականն այն է, որ մենք ճանաչում ենք նրանց երկիրը, նիստուկացը, ավանդապահությունը, մշակույթը:

Իսկ ապրիլի 24-ին նաև անակնկալ կերպով իմացանք, որ այդ սերիալների շատ դերասաններ իրենց էջերում մեկնաբանություններ են գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ու դատապարտել Թուրքիային:

Ցավալի է միայն մեկ հանգամանք. եթե հանկարծ հնդկական որևէ հեռուստաալիք ցանկանա հայկական սերիալներից մեկը ցույց տալ, այն ի՞նչ է պատմելու մեր ազգի, մեր ժամանակների, մեր արժեքների մասին…