Խաղաղությունը՝ օտարերկրացիների և տեղացիների աչքերով

Ձմռան վերջին օրը՝ փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում կնշանավորվի «Never Take Peace for Granted» միջազգային ցուցահանդեսով, որը կազմակերպում է Երիտասարդական ակումբների դաշնություն (FYCA) հասարակական կազմակերպությունը՝ MIJARC ЕUROPE միջազգային երիտասարդական կազմակերպության հետ համատեղ:
 
Աշխարհում այսօր ամենակարևոր հարցերից մեկը խաղաղության հաստատումն է: Այս հարցի շուրջ բոլոր մարդիկ պետք է միակարծիք լինեն: Եթե ցանկանան խաղաղություն լինի՝ կլինի: Սա այն դրական վերաբերմունքն է, որ պետք է ունենա մոլորակի յուրաքանչյուր բնակիչ: Թեմատիկ միջոցառումները, այդ թվում նաև  ցուցահանդեսներն, իրենց անուղղակի ազդեցությունը կարող են ունենալ այդ գործում: 
 
2018 թվականին Ռումինիայում և Պորտուգալիայում կայացած «А call for peace for all» և «Messages from the future» միջազգային ծրագրերի ընթացքում մի քանի օր շարունակ տարբեր թեմաների քննակումից հետո, վերհանված խնդիրների ու փնտրված լուծումների հիման վրա ստեղծվեց ճանապարհորդող ցուցահանդեսը։ 
 
Ցուցահանդեսի նպատակն է հայ երիտասարդներին խաղաղությունը ներկայացնել օտարերկրացիների և տեղացիների աչքերով: Ցուցահանդեսը հնարավորություն կտա երիտասարդների մեջ սերմանել աշխարհը փոխելու, հանրային կյանքում ակտիվ ներգրավվելու ցանկություն: