Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում

Շատ հաճախ վայելում ենք մեր ունեցած արժեքները՝ դրանց պահպանության մասին չմտածելով: Իսկ Հայաստանն, իսկապես, պատմամշակութային արժեքների թանգարան է բաց երկնքի տակ: ՈՒ հենց այդ արժեքների խնամքն ու պահպանությունն է ստանձնում ՀՀ մշակույթի նախարարությունը հանրաշահ իր նախաձեռնությամբ՝ դիմելով նաև խնդրով մտահոգ բոլորին:
 
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման վերաբերյալ
 
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ,
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով:
 
Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար:
Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:
 
Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ:  
 
Խնդրում ենք Ձեր  առաջարկությունները ներկայացնել t.galstyan@mincult.am    էլեկտրոնային փոստին:
 
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ