Ադրբեջանից վախ չունե՞ն

Շուշիի թանգարանը ձգում է օտարերկրացիներին

Շուշի հինավուրց քաղաքում ազատագրումից հետո բացված կերպարվեստի պատական թանգարանը տարեկան հազարավոր այցելուներ է ունենում: Ընդ որում դրանց թվում շատ են օտարերկրացիները: Թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը հաղորդել է, որ թանգարանի 2016թ. 2934 այցելուներից 342-ը այլ երկրների քաղաքացիներ են եղել. Հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից:

Բնականաբար` նշված 342-ի մի մասը այդ երկրներում բնակվող հայեր են, սակայն շատերն էլ պարզապես Արցախում հանգստացող, նրա բնությունն ու արվեստը վայելել ձգտող օտարազգի զբոսաշրջիկներ կամ այլ մարդիկ են: Երևի թանգարանի տնօրենի այս հաղորդումը Ադրբեջանին նորից կրակն է գցել: Հիմա ստիպված է լինելու մի ամբողջ հետախուզական ծառայություն գործի դնել, խորամանկության, քծնանքի, սպառնալիքի ու կաշառքի գնով փորձի պարզել բոլորի անունները, որպեսզի իր թանկարժեք սև ցուցակը լրացնի: Բայց չէ՞ որ այդ թանգարանը դրսի մարդկանց ձգող միակ հաստատությունը չէ Արցախում…