Թալիբանյան ֆեմինիզմ

Իսլամիստ արմատականների «Թալիբան» շարժման պակիստանյան մասնաճյուղը շատ է կարևորում, որ կանայք իսկական հավատացյալներ լինեն: Եվ սկսել է ամսագիր թողարկել այն կանանց համար, ովքեր ցանկանում են ջիհադի մեկնել: 
Ամսագիրը կոչվում է «Խաուլայի ուղին»՝ ի պատիվ 7-րդ դարում իր ռազմական գործերով փառաբանված մահմեդական կնոջ: («Գարդիանն» է թեմային անդրադարձել): Առաջին իսկ համարում հանդեսը կանանց կոչ է հղել. 
 
- Գաղտնի հանդիպումներ կազմակերպեք ու հրավիրեք քույր ջիհադականներին: Մարզական պարապմունքներով զբաղվեցեք։ Սովորեք օգտվել հասարակ զենքից ու նռնակներից:
 
Արմատականների քարոզչության նոր պարբերականը նաև հարցազրույց է հրապարակել «Թեհրիկ Թալիբան Պակիստան» խմբավորման ղեկավար Ֆազուլլա Խորասանիի կնոջ հետ: Տիկինը, ով 14 տարեկանում է ամուսնացել, բարոյախոսական հետևյալ խոսքերով է խրատել հավատակից կանանց. 
 
- Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ են բոլորը վաղ ամուսնությունը մտագոգիչ համարում: Դժվա՞ր է հասկանալ, որ եթե տղաներն ու աղջիկներն ուշ ամուսնանան, հասարակության բարոյական քայքայման պատճառ կդառնան:
 
Պարբերականի անցկացրած հարցումները հաստատել են այն կարծիքը, որ «Թալիբանը» մարտի դաշտում պարտություն է կրում, քանի որ փորձում է  նորանոր անդամներ հավաքագրել: Երևում է՝ «Խաուլայի ուղին» դա ականջին օղ է արել և ձեռնամուխ է եղել կազմակերպության շարքերը համալրելու ավելի արդյունավետ միջոց ներմուծելուն՝ կադրերին նախօրորք է պատրաստում: Իսկ քանի որ կանանց հավասարության դարաշրջանում են ապրում, շեշտը կանանց վրա է դնում:
 
Փաստորեն՝ մեկ դար ուշացումով ֆեմինիզմը վերջապես Պակիստան է հասել և դրսևորվում է արմատական իսլամի բոլոր օրենքներով՝ ներառյալ անչաթահաս տարիքում ամուսնանալը: