Նոր աշխարհակարգի նմուշ ԵՄ-ն որքանո՞վ է ամուր

54ՏԱՐԻ ՀԵՏՈ Է′Լ ՉԻ ՀԱՄԲԵՐՈՒՄ

Մինչ Թուրքիան ուզում է ցանկացած գնով մուտք գործել քաղաքակիրթ Եվրոպա` այնտեղից արդեն սկսել են հեռանալ քաղաքակրթության օրրան համարող երկրները: Մեծ Բրիտանիան այսօր Բրյուսելում մեկնարկող՝ ԵՄ-ից իր դուրս գալու վերաբերյալ բանակցություններին մեկնելիս նախարար Դևիդ Դևիսի բերանով հայտարարել է, որ առանց դույզն-ինչ կասկածի Եվրամիությունից դուրս է գալիս:

Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ ճիշտ մոտեցում չի ցուցաբերում: Այսպես է գնահատել Թուրքիայի նախագահն` իր երկրի նկատմամբ այդ կառույցի վարած քաղաքականությունը:

Թուրքական «Հաբեր7» կայքը Էրդողանի խոսքն է մեջբերել, թե արդեն 54 տարի Թուրքիան Եվրամիության դռների առջև սպասում է:
 

- Այդքան երկար սպասող չկա,-սպառնացել է նորաթուխ սուլթանը:

Իսկ ըստ էության այդ 54 տարներին Եվրոպայի արածն ի՞նչ էր: Հանձին Թուրքիայի ժողովրդավարական ու աշխարհիկ երկիր տեսնելու մարմաջով տարված` նպաստեց նրա տնտեսապես զարգացմանն ու ռազմականապես հզորացմանը: Միաժամանակ իր գիրկն ընդունեց միլիոնավոր թուրքերի, ովքեր Եվրոպայի դեմքն առհավետ փոխեցին:

Միայն թե Եվրոպայի աջակցությունը ոչ մի չափով չփոխեց հիմա Թուրքիա կոչող տարածքում իր գերիշխանությունը հաստատած ազգի պահվածքն ու մտածելակերպը: Եվրոպան շփացրեց առանց այն էլ տկարամիտ արնախումին և նստեցրեց իր գլխին: Հիմա դա ասում է` ի՞նչ անենք, որ ես գաղափարապես չեմ հասունացել, դու պետք է ինձ հենց այդպես էլ ընդունես քո բարձր սկզբունքների ատյանը, որովհետև ես այդպես եմ ուզում: Իսկ եթե ոչ` հետևանքների համար ինքդ ես պատասխանատու:

Ու մինչ Թուրքիան ուզում է ցանկացած գնով մուտք գործել քաղաքակիրթ Եվրոպա` այնտեղից արդեն սկսել են հեռանալ քաղաքակրթության օրրան համարող երկրները: Մեծ Բրիտանիան այսօր Բրյուսելում մեկնարկող` ԵՄ-ից իր դուրս գալու վերաբերյալ բանակցություններին մեկնելիս նախարար Դևիդ Դևիսի բերանով հայտարարել է, որ առանց դույզն-ինչ կասկածի Եվրամիությունից դուրս է գալիս:

Եվրամիությունը, ըստ էության, ստեղծվել է որպես նոր աշխարհակարգի նմուշ: Մեծադղորդ անունով այդ նախագիծը, ասում են, ոչ այլ ինչ է, քան աշխարհն ստրկացնելու նորագույն եղանակ: Այն հանգամանքը, որ ԵՄ-ն փլուզման վտանգի առջև է հայտնվել` որքան էլ որոշ ուժեր փորձում են նրա դեմքն ամեն կերպ փրկել, հույս է ներշնչում, որ նոր աշխարհակարգ կոչվածը կմնա մտահղացողների երևակայության մեջ: