Ղրղզստանի ու Ադրբեջանի միջև սև կատո՞ւ է անցել

Ղրղզստանի և Ադրբեջանի միջև ծագած ֆինանսական տարաձայնությունները փաստորեն չեն հանգուցալուծվում: Այժմ էլ լուր է տարածվել, թե Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է մի կարգադրություն, որով հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին՝ Այջիգիթ Բուրանովին: Լուրը տարածող «Haqqin.az» կայքը դեսպանին հետ կանչելու պատճառների մասին ոչինչ չի նշում: 
 
Ընդհանրապես տվյալ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող պետությունից դեսպանին հետ կանչելը ծանրակշիռ պատճառներ պետք է ունենա: Ըստ էության՝ դա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների խզում, իսկ գուցեև ուղղակի խիստ նախազգուշացում: Եթե հարցը վերաբերեր 2014-ից Ադրբեջանում ծառայություն իրականացրած պաշտոնյային փոխելուն՝ դժվար թե ադրբեջանական իշխանությունների խոսափող «Haqqin.az»-ն այդ մասին գրեր: Նշանակում է՝ խնդիրը լուրջ է: 
 
Վերջերս էլ, ինչպես հիշում ենք, Ղազախստանն էր Ադրբեջանի «բոստանը քար նետել»՝ սերտացնելով հարաբերությունները Հայաստանի հետ ու նաև ցանկություն հայտնելով Հայաստանի միջոցով ներգրավվել Իրանի հետ ազատ տնտեսական շուկայում:
Հնարավոր է՝ այս միջադեպը հենց վերը նշված բանկային հաշիվներին է առնչվում, բայց նաև չի բացառվում, որ ավելի ծանրակշիռ պատճառներ լինեն: Սակայն Երևում է՝ Ադրբեջանը թարս ոտքով է 2017թ. մտել: Նրա անվան շուրջը գնալով ավելի շատ բացասական տեղեկություններ են կուտակվում: Գուցե, իրոք, եկել է ժամանակը, որ մոլորակի դեմքն ապականող այդ արհեստական պետությունն անցյալի գիրկն անցնի: