ԱՄՆ-ը որոշել է իր քաղաքացիների առողջության հաշվին խնայողությո՞ւն անել

Դժվար է պատկերացնել, որ արդի աշխարհում մարդը կարող է առանց բժշկական հիմարկների հետ առնչվելու ապրել: Որքան զարգանում են բուժամիջոցները, հետազոտման հնարավորությունները, կանխարգելման ինչ-ինչ միջոցառումներ, դարի հիվանդություն կոչվածները չեն թողնում, որ բժիշկներն անգործ մնան: Դրա համար էլ շատ երկրներում թանկ բուժումները բնակիչներին հասանելի դարձնելու նպատակով ապահովագրական վճարներ են սահմանել, որը  շատ թե քիչ կայուն եկամուտ ունեցողներին հնարավորություն է տալիս առողջական խնդիրներ ունենալիս անվարան դիմել բժշկի:
Ահա և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի գլխավորությամբ իշխանության եկած հանրապետականները  առողջապահության վերաբերյալ նոր օրինագիծ են մշակել, որը հարվածի տակ է դնում բժշկական ապահովագրությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Կոնգրեսին առընթեր ոչկուսակցական բյուրոյի վերլուծությունները վկայում են, որ արդեն հաջորդ տարի ԱՄՆ 14 մլն. քաղաքացիներ բժշկական ապահովագրությունից կզրկվեն, իսկ 2026թ. առանց ապահովագրության կմնա 24 մլն մարդ: Այդքան մարդկանց առողջությունը վտանգելու գինն էլ լինելու է 10 տարում մոտ 337 մլն. դոլարի տնտեսումը:      
Երևում է՝ ԱՄՆ-ի նման իրեն աշխարհակալ համարող պետության համար 337 մլն դոլարի գումարն ավելի կարևոր է, քան իր տասնյակ միլիոնավոր քաղաքացիների կյանքը, քաղաքացիներ, ովքեր ամեն անգամ իրենց կարևորությունը գիտակցելով` գնում են նախագահ ընտրելու…
Տեսնես նախընտրական Հայաստանի համար այս օրինակը կարո՞ղ է որևէ նշանակություն ունենալ: