Ալբանիայում արհեստական բանականությամբ ստեղծված նախարարը «հղի է»

- Ալբանիայում արհեստական բանականությամբ ստեղծված նախարար Դիելլան «հղի է», և Տիրանան ակնկալում է, որ նա կծնի 83 երեխա։ Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման,- տեղեկացնում է abcmedia.am-ը՝ մանրամասնելով․
 
Դիելլայի «երեխաները» կօգնեն ալբանացի խորհրդարանականներին։ Ռամայի խոսքով՝ նրանք կունենան իրենց «մոր» ողջ գիտելիքները։ Դիելլան նաև մեկնաբանել է․
 
- Ես պլանավորում եմ հեղափոխություն կատարել կառավարությունում՝ ոչ թե պետական ծառայողներին փոխարինելով, այլ նրանց հնարավորություններ տալով։ Արհեստական բանականությունը կօգնի բացահայտել ներդրումների խոչընդոտները, նախքան դրանք ճգնաժամի վերածվեն, կբացահայտի կոռուպցիոն ռիսկերը, նախքան դրանք սկանդալների վերածվեն և կկանխատեսի շուկայական հնարավորությունները,- նշել է արհեստական բանականությունը։ 
 
Կայքը նաև հիշեցրել է, որ Ալբանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ունի արհեստական բանականությամբ ստեղծված վիրտուալ նախարար։ Նրա անունը Դիելլա է, ինչը ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արևի լույս», և նա պատասխանատու կլինի բոլոր պետական գնումների համար: