Եվրոպան դիմակայում է եռակի ճգնաժամի՝ աղքատություն, պատերազմ և շրջակա միջավայրի քայքայում
Վերջին պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Եվրոպան միաժամանակ ներքաշված է երեք ճգնաժամերի մեջ՝ աղքատություն, պատերազմ և շրջակա միջավայրի քայքայում. ճգնաժամ, որը սպառնում է մայրցամաքի տնտեսական և սոցիալական ապագային։ Pars Today-ի անդրադարձը․
Ըստ Euronews-ի՝ ԵՄ վիճակագրական գրասենյակը՝ Eurostat-ը, հայտարարել է, որ ԵՄ մոտ 27.5 միլիոն քաղաքացի ապրում է ծանր նյութական կամ սոցիալական զրկանքների պայմաններում:
Ռումինիայում առկա է զրկանքների ամենաբարձր մակարդակը՝ 17.2 տոկոս, որին հաջորդում են Բուլղարիան՝ 16.5 տոկոսով և Հունաստանը՝ 14 տոկոսով: Որոշ տարածաշրջաններում, մասնավորապես Արևելյան Եվրոպայում, բնակչության ավելի քան մեկ քառորդը չի կարողանում բավարարել հիմնական կենսական կարիքները։
Միևնույն ժամանակ, Եվրոպական շրջակա միջավայրի գործակալությունը զգուշացրել է, որ մայրցամաքի բնակավայրերի ավելի քան 80%-ը գտնվում է վատ վիճակում: ԵՄ-ի ածխածնի կլանման կարողությունը վերջին տասնամյակում նվազել է 30%-ով՝ անտառահատումների, հրդեհների և վնասատուների պատճառով:
Տրանսպորտից և սննդի արդյունաբերությունից արտանետումները նույնպես անփոփոխ են մնացել 2005 թվականից ի վեր, և ջրի սակավությունն այժմ ազդում է Եվրոպայի բնակչության մեկ երրորդի վրա։
Քաղաքական մակարդակում ծայրահեղ աջ կուսակցությունների աճը և բրածո վառելիքի սպառումը մեծացնելու համար ԱՄՆ-ի ճնշումը, խոչընդոտել են Եվրոպայի կանաչ քաղաքականության իրականացմանը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է Բրյուսելի քաղաքականությունը՝ ասելով, որ ԵՄ-ն մայրցամաքը վերածել է պատերազմական նախագծի։ Նա ասել է. «Նրանք խոսում են խաղաղության մասին, բայց պատրաստվում են պատերազմի և փորձում են բոլոր ազգերին իրենց հետ տանել»։





