Թրամփի վարչակազմը կոչ է անում Իսրայելի բռնապետին, բայց լսող կա՞

Սպիտակ տունը Նեթանյահուին զգուշացրել է, որ Գազայում պատերազմը շարունակելը կհանգեցնի Իսրայելի էլ ավելի մեկուսացմանը. Axios
 
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ընդունել ԱՄՆ առաջնորդի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլանը և զգուշացնում է, որ հակամարտությունը շարունակելը միայն կմեծացնի Իսրայելի մեկուսացումը․ այդ մասին գրել է Axios-ը, որին անդրադարձել է Արմենպրեսը։
 
Պորտալի տվյալներով՝ այս դիրքորոշումն ուրվագծվել է Նյու Յորքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների՝ Նեթանյահուի և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ հանդիպման ժամանակ։
 
- Սպիտակ տունը Նեթանյահուին տեղեկացնում է, որ պատերազմի շարունակումն էլ ավելի մեկուսացնի Իսրայելի, իսկ  դրա դադարեցումը հակառակ արդյունքը կունենա,- գրել է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
 
Հրատարակությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը համառորեն կոչ է անում Նեթանյահուին ընդունել պաղեստինյան անկլավում պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանը։ 
 
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել էր, որ թույլ չի տա Նեթանյահուին անեքսիայի ենթարկել Հորդանան գետի Արևմտյան ափը։  
 
Մանրամասնելով այս հայտարարությունը՝ ABC MEDIA-ն էլ արձանագրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելին թույլ չի տա բռնակցել օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափը (West bank, որտեղ մոտ 2,5 միլիոն պաղեստինցի է բնակվում). գրում է Al Jazeera-ն:
 
Այս հայտարարությունը նրան ուղղակի հակադրության մեջ է դնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա ծայրահեղական կառավարության անդամների հետ, ովքեր պնդում են, որ պետք է բռնակցել պաղեստինյան տարածքները։
 
Թրամփի այս հայտարարարությունն անակնկալի է բերել լրագրողներին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեել հինգշաբթի, Նեթանյահուի ԱՄՆ այցելությունից և Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթից առաջ։
 
- Ես թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափը։ Չէ՛։ Չեմ թողնի։ Դա չի լինելու,- հայտարարել է Թրամփը։
 
Հարցին՝ արդյոք այս հարցը քննարկել է Նեթանյահուի հետ, նա պատասխանել է. «Այո, բայց անկախ նրանից՝ խոսել եմ, թե ոչ, թույլ չեմ տալու Իսրայելին։ Արդեն բավական է։ Ժամանակն է դադարել»։
Թրամփը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Իսրայելին կանգնեղնելու համար։
 
Վերլուծաբանները կասկածում են, թե նա հետամուտ կլինի իր խոսքին։