Իրանի նանոտեխնոլոգիական թռիչքը

Հայտնի փաստ է՝ Խորհրդային Միությունում Հայաստանը գիտատար ճյուղերով առաջատարներից էր, իսկ մնցած հանրապետություններում բազմաթիվ հայ գիտնականներ էին ներգրավված: Ու հիմա դժվար է չմտածել, որ Հայաստանի ամբողջ գիտատեխնիկակական ներուժը նպատակաուղղված ոչնչացվեց հենց այն պատճառով, որ մենք էլ, Իրանի նման, կարող էինք աշխարհի հզորներին մեզնից հետ թողնել:    
 
Գիտությունն ու տնտեսությունն առաջ մղելու հզոր գործիք են նանոտեխնոլոգիաները: 2010թ. ստեղծված StatNano կազմակերպությունն ամեն տարի ուսումնասիրում է նանոտեխնոլոգիաների գծով երկրների հաջողությունները և վարկանիշային աղյուսակ կազմում: Իրանի վերաբերյալ այդ աղյուսակները շատ ուշագրավ առաջընթաց են արձանագրել: 2017թ. Իրանն այդ աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, և կանխատեսում կա, որ մինչև տարեվերջ կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը: Անցյալ տարի 6-րդ տեղում է եղել, իսկ  ընդամենը 6 տարի առաջ՝ 2011թ., 57-րդ: 
 
Այս տարվա մայիսին ներկայացված տասնյակն արդեն իսկ ուշագրավ է: Ահա դրանք՝ ըստ հերթականության՝ Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Հարավային Կորեա, Իրան, Գերմանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա: Նշվում է, որ Իրանն արդեն հասցրել է այդ ոլորտին վերաբերող 2529 գիտական աշխատանք հրապարակել:  
Ըստ էության՝ հենց որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները մեղմացվել են, գիտությունն այնտեղ թռիչքային զարգացում է ապրել: Ահա թե նաև ինչից են զգուշանում աշխարհի հզորները, որ ամեն ինչ անում են, որպեսզի Իրանին ճնշած պահեն:
 
Իրանի օրինակը չի կարող մեզ համար գրավիչ չլինել: