Պատերազի հակառակ երեսը

CASPIAN FRONTIERS-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ադրբեջանում 2016-ի ապրիլյան պատերազմից սկսեցին ու 2020թ. պատերազմից հետո կատարելագործվեցին բավականին հետաքրքիր որոշ երևույթներ, որոնք կապված են
պատերազմներում սպանվածների թաղման ծեսերի, գերեզմանային ճարտարապետության և տարատեսակ արարողությունների հետ։
 
 Առաջին բանը, որ վստահաբար Ադրբեջանին հետևողներից շատերը նկատած կլինեն, գերեզմանների ձևի փոփոխությունն է։
 
 Սկզբում պատերազմներում սպանվածների գերեզմանների վրա սկսեցին ծածկ քաշել։ Հետո սկսեցին գերեզմանները ապակեպատ շինությունների մեջ առնել։
 
 Ավելի ուշ ի հայտ եկան տներ։  Գերեզմանի վրա քարով տներ են սարքում, հիմնականում մի սենյականոց, բայց հաճախ նաև մի քանի սենյականոց՝ բոլոր հարմարություններով, որոնցում բացի սանհանգույցից ամեն ինչ կա։
 
 Վերջին շրջանում նկատվում է արդեն տնից դամբարանի վերածման գործընթաց, երբ օգտագործվում են հատուկ գունավոր հախճապակիներ՝ հատուկ դեկորացիաների և դամբարանային կամ մզկիթային տեսքի ապահովման համար։
 
 Նկարում նման մի գերեզման է, որտեղ երևացող գերեզմանաքարի վրա «հետախույզ» բառի մեջ թույլ է տրվել շատ կոպիտ ուղղագրական սխալ։
Մյուս ուշագրավ երևույթը, որ նկատելի է Ադրբեջանում 2020թ. պատերազմից հետո, դա պատերազմում սպանվածների ծննդյան տորթերն են։
 
 Այդ տորթերի վրա պատկերվում են հենց սպանվածները։
 
 Դրանք կամ տարվում են գերեզմաններ և կիսվում երեխաների ու ընտանիքի անդամների, կամ էլ տանը՝ ընկերների և մնացած հարազատների կողմից։