Ջեֆրի Սաքս. «ԱՄՆ-ն Հայաստանը չի փրկելու»

Գուցե շատ կտրուկ, բայց անկեղծ ու բոլոր սին խոստումներից ավելի ճշմարտացի է Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի այս կարծիքը, որը նա արտահայտել է Conversations on Groong փոդքաստին տված հարցազրույցում։ «Մեդիամաքս»-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես ասել է․
 
- Մի այսպիսի առասպել կա. «ԱՄՆ-ն մեզ կփրկի»։ Ես այդ առասպելին հանդիպել եմ աշխարհի տարբեր հատվածներում, բայց ես գիտեմ, որ ԱՄՆ-ն երբեք չի փրկելու Հայաստանը։ Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի դեմ ինչ-որ բան ունի, այլ այն պատճառով, որ ամերիկացիների 99%-ը չգիտի, թե որտեղ է Հայաստանը, և նրանց դա չի հետաքրքրում։ Չեմ ուզում դաժան թվալ, բայց ուզում եմ ճշմարտացի լինել: Ողջ կյանքումս տեսել եմ, թե ինչպես են տարբեր երկրներ ԱՄՆ-ից հրաշքներ ակնկալել, սակայն դրանից լավ բան դուրս չի եկել։ Ավելին, հաճախ շատ վատ բաներ են պատահել»։
 
Ջեֆրի Սաքսը նշել է, որ 2008 թվականի գարնանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ էր ունեցել ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում և ասում էր.
 
- Մենք Եվրոպայի կենտրոնն ենք, մենք եվրոպական երկիր ենք, մենք պատրաստվում ենք դառնալ ՆԱՏՕ-ի, Եվրամիություն անդամ։