Աբորիգենների համար դա սահմանադրական կարգի տապալում չէ
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ. Արթուր Համբարձումյան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի դնելու պրեզիդենտի իր լիազորությունները, քանի որ Վրաստանի պառլամենտը լեգիտիմ չէ: Մարդը ընտրվել է խիստ որոշակի ժամկետով, բայց դա կապ չունի. արևմտյան իր կուրատորներն այդպես են ցանկանում:
Աբորիգենների համար սա դեմոկրատական արժեքների խախտում չէ, սահմանադրական կարգի տապալում չէ:
Նույն վիճակը նաև Ուկրաինայում է. լրացել է Զելենսկու պաշտոնավարման ժամկետը, բայց դեմոկրատիայի արտահանմամբ զբաղվով ամերիկյան ու եվրոպական որոշ երկրների հատուկ ծառայությունները դեռ դեմ են Ուկրաինայում անցկացնել նախագահական ընտրություններ:
- Զենքը մեզանից, մեռնելը՝ ձեզանից: Նախագահական ընտրությունների մասին մի մտածեք, դուք ամենալեգիտիմ նախագահն եք: Մտածեք, թե ինչպե՞ս եք տասնութ տարեկաններին ևս ուղարկելու ֆրոնտ: Ազատություն, հայրենիք, դեմոկրատիա, ապագաղութացում, բան...
Արևմուտքը պոստսովետական երկրներում ազգայնական գաղափարախոսությունների քողի տակ սկսեց բուծել բազմաթիվ կուսակցություններ, ռազմական կազմակերպութոյուններ, որոնց վերջնական նպատակը՝ տվյալ պետությունները որպես Ռուսաստանի դեմ կռվի պլատֆորմ պատրաստելն էր: Այս ամենը պիտի չշրջանցեր նաև Հայաստանը, որը 2008 թվականից, ՀՀ երրորդ նախագահ Սերժիկ Սարգսյանի թեթև ձեռքով պիտի վերածվեր գործակալական պոլիգոնի:
Ցույց տվեք մի ազգայնական կազմակերպություն, որը դատապարտել է Սերժիկի սարքած 2018-ի հեղափոխությունը:
Բայց այս գրառումը հավաքական Արևմուտքի մասին է, և ոչ թե մի քանի կիլո դոլարի դիմաց սեփական երկիրը վաճառած հայերի, վրացիների, ուկրաինացիների:
Ժամանակակից աշխարհի հիմնական չարիքը արևմուտքն է: Ոչ մի քաղաքակրթություն չի վերացրել այդքան մարդ, ինչքան եվրոպացիք ու ամերիկացիք:
Բաժանումը մարդկանց և չմարդկանց՝ եվրոպացիներին միշտ է հատուկ եղել:
Հատուկ ուզում եմ նշել, որ նացիստական տեսությունն առաջացել է 19-րդ դարում Ֆրանսիայում, որտեղ ապրում ու ստեղծագործում էր գիտական ռասիզմի հիմնադիր Ժոզեֆ Գոբինոն:
Ընդամենը հարյուրից մի փոքր տարի առաջ եվրոպական խոշոր քաղաքաների՝ Բեռլինի, Լոնդոնի, Անտվերպենի, Վարշավայի գազանանոցներում «ցուցադրում էին» նեգրերի: Միայն 1902 թվականին լոնդոնյան զոոպարկ՝ նեգրերին դիտելու համար եկել էր մոտավորապես մեկ միլիոն մարդ :
Սա է Եվրոպան: Այն չի փոխվել:
Եթե մի քանի տասնամյակ առաջ մոդա էր անթիսեմիտ լինելը, հիմա մոդա է, լավ տոն է ռուսաֆոբ լինելը: Միլանի համալսարանում արգելում են «Դոստոևսկուն», իսկ Լա Սկալայում թույլ չեն տալիս աշխարհահռչակ դիրիժորին բեմ դուրս գալ միայն այն պատճառով, որովհետև վերջինս հրաժարվել էր քննադատել Պուտինի գործունեությունը: