«Ջրի գինը» աստիճանաբար հավասարվում է ոսկու արժեքին

Խմելու ջուր` Բայկալից Չինաստան

Եթե մի կողմ թողնենք 25 տարի առաջվա հայկական ուտոպիական երազանքը` մեր տնտեսությունը հզարացնել հենց միայն ջերմուկի միջոցով, հնարավոր չէ անտեսել, որ խմելու ջուրն իրոք մեծագույն հարստություն է, և գուցե մոտ է այն ժամանակը, երբ «ջրի գին» ասելով` կհասկանանք ոսկու արժեք: Որովհետև նավթ խմել անկարելի է, իսկ առանց ջրի մարդն ուղղակի կկործանվի:

Հայտնի փաստ է արդեն, որ մեծամասամբ ջրից կազմված մեր մոլորակում խմելու ջրի պաշարները խիստ սահմանափակ են: Ընդերքից բախող քաղցրահամ ջրերով բոլոր վայրերը չէ, որ հարուստ են, գետերի մեծ մասն աղտոտվել է արտադրական թափոններով և խմելու համար պիտանի չէ, իսկ լճերը… Քաղցրահամ լճերը նույնպես սակավաթիվ են: Ի դեպ` դրանց թվում է նաև մեր Սևանը, իսկ Հայաստանը խմելու ջրի պաշարներ նույնպես բավականաչափ ունի:

Խմելու ջրի մեծ խնդիր ունի Չինաստանը: Չինաստանում ապրում է Երկրի բնակչության 20 տոկոսը, մինչդեռ նրա տարածքում առկա խմելու ջրի պաշարները  Երկրագնդի ընդհանուր պաշարի միայն 7 տոկոս են կազմում: Մասնագետների գնահատականով՝ այդ երկրի հյուսիսի շատ քաղաքներ ջրազուրկ կլինեն արդեն 2020թ.: Չինաստանի` Քաղաքների և գյուղական վայրերի նախագծման ու ձևավորման ինստիտուտի (Urban and Rural Planning and Design Institute) գիտնականները առաջարկել են Բայկալ լճից մինչև Լանչժոու քաղաքը ջրագիծ անցկացնել: 
1720 կմ-անոց ջրագիծը, որն անցնելու է Տիբեթի լեռնաշղթայի և Գոբի անապատի միջև գտնվող Հեսիի լեռնանցքով, հնարավորություն կտա բարելավել Հյուսիսարևմտյան Չինաստանի բնապահպանական պայմանները: Այս մասին հայտնել է «Գիզմոդո» (Gizmodo ) պարբերականը:

Ռուս գիտնականներին, սակայն, այս նախագիծը բնավ չի ոգևորել. չէ՞ որ Բայկալ լիճը ՌԴ տարածքում է: Հիդրոլոգ Վիկտոր Դանիլով-Դանիլյանն այն շատ թանկ և տնտեսապես աննպատակահարմար է գնահատել, իսկ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանից երկրաբան Շվարցևը խոսել է այն մասին, որ Ռուսաստանը ջրի բավականաչափ պաշարներ ունի, և կարող է դրա մի մասը վաճառքի հանել: 
Եթե մի կողմ թողնենք 25 տարի առաջվա հայկական ուտոպիական երազանքը` մեր տնտեսությունը հզարացնել հենց միայն ջերմուկի միջոցով, հնարավոր չէ անտեսել, որ խմելու ջուրն իրոք մեծագույն հարստություն է, և գուցե մոտ է այն ժամանակը, երբ «ջրի գին» ասելով` կհասկանանք ոսկու արժեք: Որովհետև նավթ խմել հնարավոր չէ, իսկ առանց ջրի մարդն ուղղակի կկործանվի: